«Հայկական վերածնունդ»-ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Քաղաքական«Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը:
Կուսակցությունը նման որոշում է կայացրել ապրիլի 7-ին կայացած վարչության նիստի ընթացքում: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր:
Կուսակցության վարչության մեկ այլ որոշմամբ սահմանվել է կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ: Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ: