ՀՅԴ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին
PoliticsՀՅԴ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:
Այս առնչությամբ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երեւան քաղաքում
Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երեւանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը եւ անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երեւանի ավագանի ձեւավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:
Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երեւանի բոլոր հիմնախնդիրները եւ կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»: