«Երկիր Ծիրանի»-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Քաղաքական«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացին իր սեփական ցուցակով, որը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել:
«Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ:
Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի»,- նշված է հայտարարության մեջ: