Որևէ ուժի դեմ չենք պատրաստվում քարոզչություն իրականացնել. Էդուարդ Շարմազանով
ՔաղաքականՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության շտաբի պետն է, անդրադարձել է առաջիկա ընտրությունների քարոզարշավին:
«Մենք ազատ, արդար մրցապայքարի կողմանկիցն ենք և ներկայացնելու ենք կատարված աշխատանքները: Համոզված ենք, որ կա կատարված լուրջ աշխատանք. գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում Երևանի ավագանին լուրջ ձեռքբերումների է հասել:
Ճիշտ աշխատանքի դեպքում ակնկալում ենք, որ Երևանի մեծամասնությունը քվեներ կտա Հանրապետական կուսակցության ցուցակի ավագանիներին և Տարոն Մարգարյանին: Որևէ ուժի դեմ քարոզչություն չենք պատրաստվում իրականացնել: Քարոզչություն իրականացնելու ենք Երևանի խնդիրների լուծման համար»,- իր խոսքում նշել է Էդուարդ Շարմազանովը:
Տեսանյութն՝ Armlur.am-ի