Վահրամ Բաղդասարյանը երևի կատակում է

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ հինգերորդ գումարման Ազգային ժողովն արդյունավետ է աշխատել. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քաղաքական ուժերին համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար: Մենք միասին ընդունել ենք 1020 օրենք և 190 միջազգային պայմանագիր:

Չէ, Վահրամ Բաղդասարյանի հետ չհամաձայնելը շատ դժվար է, պատկերացնում եք 1020 օրենք, պատկերացնում եք 190 միջազգային պայամանգիր:

Սրանք բոլորը Հանրապետականի միահամուռ «ադաբրյամս»-ով են ընդունվել (դե մեծամասնություն էին ինչ անեին): Իսկ թե ինչ են տվել առարկայորեն այդ բոլոր օրենքներն ու պայմանագրերը, դժվար է ասել:

Երևի թե Ընտրական օրենսգիրք, որը ցնծության մեջ գցեց ընդդիմությանը, մինչև պարզ դարձավ ռեյտինգային ծուղակը, կամ գուցե ԵՏՄ, որի վարդագույն հեռանկարներն այդպես էլ չեն գալիս:

Իսկ գուցե հարցնենք քաղաքացիներին, թե ինչ են հիշում նախորդ գումարման Ազգային ժողովից, պատասխանը կարծում ենք ենթադրելի են՝ Առաքել Մովսիսյանի մտքի փայլատակումները, Փաշինյանի ելույթներն ու կռիվները, Վարդան Այվազյանի լեզվակռիվը լրագրողների հետ, ընդհանրապես լրագրողների հետ հանրապետականների կռիվներն ու հայհոյանքները, արդեն շատ հայտնի Արտակ Սարգսյանի կողմից ԱԺ  բարձրախոսից օգտվել չիմանալը (դե մարդը ոչ մի անգամ չէր օգտվել, ինչ իմանար),

 Փոստանջյանի իռացիոնալ ելույթները և իհարկե, գեներալների կոլորիտային ելույթները: Թերևս այսքանը, սա է Վահրամ Բաղդասարյանը համարում արդյունավետ աշխատանք, դժվարանում ենք ասել: Ամենայն հավանականությամբ Վահրամ Բաղդասարյանը կատակում է:  

Տիգրան Դավթյան

loading...
Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 95 անգամ (Ֆոտո) ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են. Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն արդեն բաց է Մանչեսթեր Յունայթեդի հնարավոր մեկնարկային կազմն Այաքսի հետ խաղում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել
website by Sargssyan