Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եթերային քարոզարշավի ժամանակացույցը հստակ է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը:

Ըստ սահմանված կարգի` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19.15-ից, իսկ հանրային ռադիոյով` 21:15-ից:

«Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Տիգրան Մուկուչյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի եթերաժամ: Հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանեց նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցություններին դաշինքին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Նիստին ներկա Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք»  դաշինքի, «Երկիր Ծիրանի», Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը պատահականության սկզբունքով ապակե տարայից դուրս էր բերում նախապես համարակալված առարկաները: Հանված յուրաքանչյուր թվով էլ որոշվում էր, թե տվյալ օրը քարոզարշավի եթերաժամի ընթացքում քաղաքական ուժը որերորդն է հանդես գալու: Թե Հանրային հեռուստատեսության, թե Հանրային ռադիոյի եթերի յուրաքանչյուր քարոզչության օրվա համար կատարվեց առանձին վիճակահանություն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամԱզգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանըիսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը՝ Զարուհի Փոստանջյանը:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թմայիսի 14-ինՆախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:

loading...
Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 95 անգամ (Ֆոտո) ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են. Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն արդեն բաց է Մանչեսթեր Յունայթեդի հնարավոր մեկնարկային կազմն Այաքսի հետ խաղում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել
website by Sargssyan