«Հոգնած» ընտրություններ

Երևանի ավագանու ընտրություններին մեկ ամսից էլ կարճ ժամանակ է մնացել։ Սակայն ակնհայտորեն զգացվում է, որ այս ընտրություններին և' մասնակից ուժերը, և' քաղաքացիները գնում են երևացող հոգնածությամբ։ Հանրապետական կուսակցությունն հատուկ քարոզարաշավային ջանքեր չի գործադրում՝ թերևս նկատի ունենալով մրցակիցների հնարավորությունները։ Ելքն ու Երկիր Ծիրանին էլ, իրենց հերթին, ընդամենը մասնակցություն են ապահովում, քանի որ պարզից էլ պարզ է՝ Երևանում իշխանափոխությունն այս պայմաններում անհնար է։

Սակայն այս իրավիճակը բավական տարօրինակ է, քանի որ ավագանու նախկին ընտրությունները բավական քաղաքական էին՝ համեմված ակտիվ քարոզարշավով. ներկայումս, սակայն, քաղաքական մյուս ուժերի հրաժարումը ընտրապայքարից ավագանու ընտրություններին տվեց ավելի շուտ արարողակարգի, քան թե քաղաքական գործընթացի բնույթ։

Իրավիճակն առավել հետաքրքիր է դառնում՝ նկատի ունենալով այն, որ ընտրություններին մասնակցող երեք ուժերն էլ, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինեն ավագանիում. այս փաստն արդեն իսկ գրեթե իմաստազրկում է լուրջ ընտրապայքարը։ Անշուշտ, այստեղ կարող են հնչել պնդումներ, որ, մասնավորապես, Ելքը կարող է հավակնել  քաղաքապետի աթոռին, քանի որ ԱԺ ընտրություններում հենց Երևանում այն ստացել է իր հավաքած քվեների գերակշիռ մասը, սակայն պետք է ամեն դեպքում իրատես լինել և ընդունել, որ Հանրապետականը որևէ կերպ չի զիջի Երևանը։

Վերջապես, ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցող ուժերին, ապա պետք է նշել, որ վերջիններս գուցե և ռեալ գնահատեցին իրավիճակը, սակայն, այդուհանդերձ, նման քայլերով արժեզրկվում է ընդհանրապես տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Սա գլոբալ առումով ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Հայաստանի մասշտաբով լուրջ խնդիր է, որն այդպես էլ տարիներ շարունակ չի լուծվում։

Այս պարագայում ընդամենը կարող ենք ասել ափսոս։

Տիգրան Դավթյան

ORER.am

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan