«Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»

«Թիմակիցներ ասվածը Սուրբ գրքի մարդիկ չեն, թիմակիցները սրբությամբ չեն տառապում, ընտրության ժամանակ մարդիկ տառապում են շատ սուտ ասելով` մի պայմանով, որ կարողանան ընտրողին  ներքաշել ընտրության մեջ, սա է ընտրության սկզբունքը»։ Այս մտքերը պատկանում են Գեղարքունիքի մարզում  Հանրապետական կուսակցության  ռեյտինգային  թեկնածու Հակոբ Հակոբյանին, ով հարցազրույց էր տվել news.am կայքին։

Վերջինս իր ընտրատարածքում գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով նախկին ՕԵԿ-ական, ներկայումս հանրապետական Կարեն Բոթոյանին։

Պետք է նշել, որ, ըստ էության, դժվար է չհամաձայնել Հակոբյանի հետ, քանի որ  նա, ըստ ամենայնի, արձանագրում է այն իրողությունները, որոնց ականատես է եղել։ Սակայն մեկ այլ պարբերականի տված հարցազրույցում Հակոբյանն, անդրադառնալով  «ՍԱՍ» գրուպի հայտնի ձայնագրությանը, նշել էր, թե բոլոր նախընտրական սպառնալիքները, ճնշումներն ու նմանատիպ երևույթները էական չեն, քանի որ քվեախցում քաղաքացին միայնակ է քվեարկում։

ԱԺ նախկին և գուցե ապագա պատգամավորի այս մտքերի հանրագումարից ենթադրել կարելի է, որ նրա պատկերացմամբ՝ բնականոն ընտրական գործընթացի մաս են կազմում թվարկված բոլոր ապօրինի երևույթները։ Թերևս նրա այս պատկերացումները կիսում են իր բազմաթիվ հանրապետական թիմակիցները։

Սակայն հետաքրքիր է, որ նման ձևակերպումներով հանդես է գալիս Հակոբ Հակոբյանը, ով, իր թիմակիցներից շատերի համեմատ, բավական պարկեշտ պատգամավոր է եղել և չի հայտնվել տարատեսակ միջադեպերի կիզակետում։

Ինչպես ասում  են՝ «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոխվում»:

Միքայել Գալստյան

ORER.am

loading...
Իրավիճակը սահմանին. Ինֆոգրաֆիկա Քաղաքացի է կորել Խոշոր ու ողբերգական ավտովթար Երեւանում. կա 3 զոհ. Shamshyan.com Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին Խոշոր վթար Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կան վիրավորներ Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են Ստամբուլում բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը Նոր վիրուսը գողանում է հայտնի բրաուզերներից գաղտնաբառերը Վթար Բագրատունյաց պողոտայում Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը Փոլ Ռայան. Սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն Էստոնիայի կողքին կլինի Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրվել է նոր դեսանտային նավով Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ
website by Sargssyan