Հակոբ Պարոնյանի պիեսները առանձնահատուկ դպրոց են երիտասարդ դերասանների համար. Լյուդվիգ Հարությունյան

Հակոբ Պարոնյանի պիեսի հիման վրա բեմադրված «Շողոքորթը» ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 13-ին և 14-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Երկու գործողությամբ կատակերգության բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Արա Բաղդասարյանն է։ Նկարչական ձևավորման և զգեստների հեղինակը` Անտոն Քեշիշյանը։

Ներկայացման մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանի հետ:

««Շողոքորթը» պիեսում շոշափվում են բազմաթիվ այսօրեական հարցեր, խնդիրներ:  Հրավիրել եմ ռեժիսոր Արա Բաղդասարյանին, որը բեմադրության մեջ ընդգրկել է տաղանդաշատ դերասանների, ովքեր, վստահ եմ, հավուր պատշաճի կիրագործեն ռեժիսորի մտահղացումները»,-ասաց Հարությունյանը:

Ներկայացման գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն է:  Երկար տարիների բացակայությունից հետո թատրոն է վերադարձել Սամվել Գրիգորյանը, որը նույնպես խաղում է բեմադրության մեջ, իսկ մյուս դերակատարները թատրոնի երիտասարդ արտիստներն են:

Լյուդվիգ Հարությունյանը կարծում է, որ խրախուսելի է երիտասարդների մասնակցությունը Պարոնյանի պիեսներում, քանի որ դրանք առանձնահատուկ թատերական դպրոց են նրանց համար:

«Փորձել ենք դասական տարրերով կառուցել բեմադրությունը, խոսքը սցենոգրաֆիայի` նկարչական ձևավորման մասին է, որի վրա աշխատել է Անտոն Քեշիշյանը: Արել ենք ամեն բան, որ հնարավոր լինի հաղորդել Պարոնյանի ներկայացրած ժամանակահատվածը»,-շեշտեց նա:

Հարությունյանի խոսքով` ինչպես Շեքսպիրի, այնպես էլ Հակոբ Պարոնյանի պիեսները ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ չեն բեմադրվել Գյումրու թատրոնում, սակայն լավ կլինի, որ դասականների գործերը դառնան թատրոնի խաղացանկային ներկայացումներ:

Անդրադառնալով «Մշակութային կանգառ» ծրագրում թատրոնի մասնակցությանը` գլխավոր ռեժիսորն ընդգծեց, որ արդեն ընտրված են այն ներկայացումները, որոնք պետք է խաղան դրա շրջանակում:

«Վեցը կանգառ արդեն ունեցել ենք: Ապրիլի 14-ին Վանաձորի թատրոնում հանդես եկանք «Հրեշը լուսնի վրա» ներկայացմամբ: Հաջորդ կանգառը Գորիսն է: Հուսանք, որ «Մշակութային կանգառ»-ը շարունակական կլինի, և «Շողոքորթը» նույնպես կընդգրկվի ծրագրում»,-նշեց նա:

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ հանդես են գալու նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում: Սահմանամերձ շրջաններում ներկայացնելու են այնպիսի գործեր, որոնք հայրենասիրական են:  

Անժելա Համբարձումյան

loading...
Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը. տուժածներ չկան Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ «Արարատն» ու «Արցախը» չպարզեցին հաղթողին Հրդեհ փափուկ կահույքի արտադրամասում. այրվել են սարքավորումներ եւ շինանյութ Տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա Արագածոտնում «Լադա Վեստան» շրջվել է. 21-ամյա վարորդին հասցրել են Երեւանի «Մալաթիա» ԲԿ Օրե՞նք, թե՞ իրավունք. արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ Բասկետբոլի աղջիկների Մ16 տարեկանների հավաքականը մեկնել է Ջիբրալթար Իսրայելի ոստիկանությունը նոր տեսահսկման տեսախցիկներ է տեղադրել Տաճարի լեռան մուտքի մոտ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. Սպիտակ տան մամուլի քարտուղար Նախագահ Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները դարձան Վարդավառի ջրախաղերի աշխույժ մասնակիցներ Հանուն թագուհու պատվի Թրամփին առաջարկում են Լոնդոն փորձնական այց կատարել. Daily Mail Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան Հիլարի Քլինթոնի 76-ամյա մրցակիցը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել Բակո Սահակյանը բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը (Ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan