Վարձակալության հանձնելուց առաջ նախ պետք է դուրս գալ քարանձավներից

Վարչապետի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված «մշակույթի կապիտալիզացիա» արտահայտությունը սկսում է ավելի ու ավելի հետաքրքիր կերպով առարկայանալ: Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ Հայաստանի քարանձավները հնարավոր է հանձնվեն վարձակալության՝ տուրիզմի զարգացման նպատակի համար: Թե ինչպես, ինչ պայմաններով է կատարվելու այս գործընթացը դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ հիմքում դրված է արդեն ծեծված մշակույթի կապիտալիզացիան:

Միգուցե մշակույթի նախարարը բավական հետաքրքիր բան է մտածել, այս տեսանկունից թերևս պետք չէ կանխակալ վերաբերմունք դրսևորել և միանգամից քննադատել: Սակայն մյուս կողմից, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, ուստի, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք երաշխիք, որ այս նախաձեռնության արդյունքում անդառնալի վնաս չի հասցվի երկրի բնական և հնագիտական հուշարձաններին:

Սա հարց է, որի պատասխանը դեռ չի երևում, որովհետև այլաբանորեն ասած՝ այս կերպով քարանձավները տուրիզմի հետաքրքրության թիրախ դարձնելուց առաջ գուցե պետք է նախ և առաջ դուրս գալ քարանձավներից, ապա նոր մտածել դրանք շահագործելու մասին:

Տիգրան Դավթյան

loading...
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում «Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոություն կատարել. Ջորջ Քլունի Զբիգնեւ Բժեզինսկի․ ԵՏՄ-ն կգոյատեւի 10-20 տարի Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»-ի դափնեկիր Ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով Արտակ Գրիգորյան. Հայաստանի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է Թոմ Քաթինան «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրն է Ալբանիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ թունավորել են 70-ից ավելի մասնակից Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին Հնդկաստանը կփորձարկի ծանր հրթիռակիր Պենտագոնի ղեկավար․ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար ու նա այդ մասին գիտի Հրդեհը զգալի վնաս է պատճառել Մեղրաձոր գյուղի բնակչին Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք. Մերկելի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի և G7 գագաթնաժողովներից հետո ԴԱԻՇ-ի դեմ մարտավարությունը փոխվել է. ԱՄՆ ՊՆ «Խաղաղության տակառի» հետաքրքիր պատմությունն ու Հայաստանում Ադրբեջանի դրոշի առեղծվածը «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը ներկա է «Ավրորոա 2017» մրցանակաբաշխությանը Սարդարապատում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Բեռլինն «Ինջիրլիք» ավիաբազայից զորքի վերատեղակայման մասին հարցը կլուծի հունիսի կեսերին «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն
website by Sargssyan