Օպերային թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վիրտուալ դեկորացիաներ է ձեռք բերել: Այս և այլ հարցերի շուրջ ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

 «Օպերային թատրոնն այս տարվա ընթացքում հանդես կգա վիրտուալ դեկորացիաներով, ինչը լուրջ ձեռքբերում է: Ծանր ու թանկարժեք դեկորներին կփոխարինեն վիրտուալ դեկորները, որոնք ավելի հասանելի են: Դա շատ ընդունված տարբերակ է, որից շատ օպերային թատրոններ զուրկ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Եվրոպական թատրոններից նաև հինգ ներկայացում է գնվել, որոնք մոտ ապագայում կներկայացվեն հայ թատերասերներին:

Անդրադառնալով օպերայի շենքում նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մտադրությանը` Ամիրյանն ասաց, որ իր ծրագրերը չեն կարող փոխվել: «Ես  պետք է  կոչ անեմ, որ մեր հասարակությունը փոխի վերաբերմունքը այն ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք մենք նախատեսում ենք կառուցել օպերային թատրոնում: Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը: Չի կարելի այն անպայման կապել ուտեստների հետ, որոնց մասին հաճախ խոսվում է սոցիալական ցանցերում: Հասկանում եմ, որ մարդիկ երևակայում են այն, ինչ տեսել են, բայց մենք ցանկանում ենք նոր մշակույթ ձևավորել, որը մեր իրականության մեջ դեռ չկա, բայց որին մեր հասարակությունը արժանի է»,-շեշտեց նախարարը և հավելեց, որ նման ծրագրերի նպատակը ռեստորանի կամ այլ հարակից կառույցների միջոցով գումար վաստակելը չէ:

Արմեն Ամիրյանի խոսքով` իրենք ցանկանում են գեղեցիկ ու հաճելի մթնոլորտ ստեղծել, ինչը կնպաստի, որ հանդիսատեսն ավելի մեծ սիրով գնա ներկայացում դիտելու: Դրամ պետք է վաստակել բեմադրությունների միջոցով:

 

loading...
Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը. տուժածներ չկան Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ «Արարատն» ու «Արցախը» չպարզեցին հաղթողին Հրդեհ փափուկ կահույքի արտադրամասում. այրվել են սարքավորումներ եւ շինանյութ Տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա Արագածոտնում «Լադա Վեստան» շրջվել է. 21-ամյա վարորդին հասցրել են Երեւանի «Մալաթիա» ԲԿ Օրե՞նք, թե՞ իրավունք. արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ Բասկետբոլի աղջիկների Մ16 տարեկանների հավաքականը մեկնել է Ջիբրալթար Իսրայելի ոստիկանությունը նոր տեսահսկման տեսախցիկներ է տեղադրել Տաճարի լեռան մուտքի մոտ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. Սպիտակ տան մամուլի քարտուղար Նախագահ Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները դարձան Վարդավառի ջրախաղերի աշխույժ մասնակիցներ Հանուն թագուհու պատվի Թրամփին առաջարկում են Լոնդոն փորձնական այց կատարել. Daily Mail Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան Հիլարի Քլինթոնի 76-ամյա մրցակիցը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել Բակո Սահակյանը բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը (Ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan