Հայ-ֆրանսիական բարեկամությունը պայծառ ապագա ունի. Ֆիյոն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայ-ֆրանսիական բարեկամության համար տեսնում է երկար ու պայծառ ապագա:

Այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:

«Այսօր մեր երկրում բնակվում է հայկական ծագում ունեցող 500 հազար ֆրանսիացի: Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերը միշտ էլ եղել են ամուր: 1909 թվականին ֆրանսիական նավատորմն օգնել է Կիլիկիայի հայերին: Մեր նավերը եղել են այնտեղ նաև 1915թ-ին: Այս ողբերգական պատմությունը ստեղծել է սերտ կապեր:

Ֆրանսիան եղել է առաջին նպատակակետ երկիրը հայ փրկվածների համար, նրանք առանց քաղաքացիության են եղել և դարձել ֆրանսիացի: Բացի այդ, նրանք երկու համաշխարհային պատերազմների ընթացքում` արյան պայքարում, եղել են մեր կողքին»,- անդրադառնալով երկու երկրների միջև կապերին` ընդգծել է Ֆիյոնը:  

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ողջունել է հատկապես երկու երկրների միջև կրթական համագործակցությունը և կարևորել դրա պահպանումը: Այդ առումով, Ֆիյոնն ընդգծել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի առկայությունը և հավելել նաև, որ Հայաստանը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ:     

«Մի մոռացեք նաև մեր տնտեսական համագործակցությունը: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանում եվրոպական առաջին խոշոր ներդրողը: Այս հարաբերություններն ամուր են և շարունակում են զարգանալ: Ֆրանս-հայկական բարեկամությունն ունի երկար և պայծառ ապագա»,- ասել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

 

loading...
Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը. տուժածներ չկան Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ «Արարատն» ու «Արցախը» չպարզեցին հաղթողին Հրդեհ փափուկ կահույքի արտադրամասում. այրվել են սարքավորումներ եւ շինանյութ Տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա Արագածոտնում «Լադա Վեստան» շրջվել է. 21-ամյա վարորդին հասցրել են Երեւանի «Մալաթիա» ԲԿ Օրե՞նք, թե՞ իրավունք. արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ Բասկետբոլի աղջիկների Մ16 տարեկանների հավաքականը մեկնել է Ջիբրալթար Իսրայելի ոստիկանությունը նոր տեսահսկման տեսախցիկներ է տեղադրել Տաճարի լեռան մուտքի մոտ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. Սպիտակ տան մամուլի քարտուղար Նախագահ Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները դարձան Վարդավառի ջրախաղերի աշխույժ մասնակիցներ Հանուն թագուհու պատվի Թրամփին առաջարկում են Լոնդոն փորձնական այց կատարել. Daily Mail Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան Հիլարի Քլինթոնի 76-ամյա մրցակիցը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել Բակո Սահակյանը բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը (Ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan