Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին. Ֆիյոնը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:

«2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի խոսքով` այդ երկրի հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը»,- ամփոփել է Ֆիյոնը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելող Ժան-Լյուկ Մելանշոնը:

loading...
Հարավաֆրիկացի Ջոն Ջեյքոբսը մնջախաղի փառատոնին բովանդակալից վարպետության դաս անցկացրեց Հակառակորդը գնդակոծել է սահմանամերձ Բարեկամավանը. տուժածներ չկան Հայտնաբերվել է կրտսեր սերժանտի դին՝ կախված վիճակում. ՀՀ ՊՆ «Արարատն» ու «Արցախը» չպարզեցին հաղթողին Հրդեհ փափուկ կահույքի արտադրամասում. այրվել են սարքավորումներ եւ շինանյութ Տղամարդը մկրատով հարձակվել է անցորդների վրա Արագածոտնում «Լադա Վեստան» շրջվել է. 21-ամյա վարորդին հասցրել են Երեւանի «Մալաթիա» ԲԿ Օրե՞նք, թե՞ իրավունք. արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ Բասկետբոլի աղջիկների Մ16 տարեկանների հավաքականը մեկնել է Ջիբրալթար Իսրայելի ոստիկանությունը նոր տեսահսկման տեսախցիկներ է տեղադրել Տաճարի լեռան մուտքի մոտ Թրամփը կաջակցի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. Սպիտակ տան մամուլի քարտուղար Նախագահ Սահակյանը մասնակցել է է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված Սուրբ պատարագին Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները դարձան Վարդավառի ջրախաղերի աշխույժ մասնակիցներ Հանուն թագուհու պատվի Թրամփին առաջարկում են Լոնդոն փորձնական այց կատարել. Daily Mail Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը Վարդավառի տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև վարչական շրջաններում. Երևանի քաղաքապետարան Հիլարի Քլինթոնի 76-ամյա մրցակիցը ցանկանում է 2020 թվականին Թրամփի դեմ առաջադրվել Բակո Սահակյանը բարերարներ Վարուժան Բաղրամյանին եւ Արամ Ֆրանկյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով Նավթի պահանջարկը կաճի. ՕՊԵԿ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Բակո Սահակյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը (Ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan