Երևանի մի քանի խոշոր ցանցեր պատրաստակամ են սկսել միայն սպանդանոցային մսի վաճառքը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, մինչև մայիսի 1-ը՝ սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման առաջին փուլի մեկնարկը, ապրիլի 18-ին հերթական հանդիպումն էր կազմակերպվել հանրապետությունում գործող սպանդանոցների սեփականատերերի և խոշոր իրացման ցանցերի, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնավորապես քննարկվել է պետական գնումների շրջանակներում բացառապես սպանդանոցային ծագման միս մատակարարելու օրենսդրական պահանջն ու ընթացիկ աշխատանքներն այդ ուղղությամբ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը հորդորել է մատակարարներից պահանջել թե՛ այս նորմի,  թե՛ փաստաթղթավորման բոլոր պայմանների պահպանումը:

Թեև սահմանված ժամանակացույցով իրացման վայրերի համար սպանդանոցային ծագման միս վաճառելու պահանջը կգործի ավելի ուշ, մայրաքաղաքի մի քանի խոշոր ցանցեր արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել սկսել գործընթացը. նրանցից մեկն այսօրվանից արդեն կիրառում է այն:

Հանդիպման ներկա էր նաև «Փրայմ լայն» ընկերության ներկայացուցիչը, որը տեղեկացրեց. ընկերությունը մորթից մինչև իրացում շղթայում կմատուցի լոգիստիկ ծառայություններ:

ՊԵԿ մասնագետները ներկայացրել են գյուղատնտեսական արտադրանքի (այդ թվում և՝ կենդանական ծագման) ձեռքբերման և իրացման նկատմամբ կիրառվող հարկային ընթացակարգերն ու իրավական կարգավորումները, մասնավորապես նշելով եկամտային հարկի և շահութահարկի մասով համախառն եկամտի նվազեցման հնարավորությունները: Իրավական այս միջավայրը թույլ է տալիս մասնագետներին նախնական գնահատական տալ այն մասին, որ պարտադիր սպանդանոցային մորթի անցմամբ պայմանավորված հարկային բեռի ավելացում չի լինի:

ՍԱՊԾ-ն, պարբերական դարձած այս հանդիպումների միջոցով, կշարունակի սպանդանոցային մորթի անցնելու նախապատրաստական աշխատանքները՝ շահառուներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և պատասխանելով վերջիններիս հուզող հարցերին:

loading...
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում «Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոություն կատարել. Ջորջ Քլունի Զբիգնեւ Բժեզինսկի․ ԵՏՄ-ն կգոյատեւի 10-20 տարի Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»-ի դափնեկիր Ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով Արտակ Գրիգորյան. Հայաստանի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է Թոմ Քաթինան «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրն է Ալբանիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ թունավորել են 70-ից ավելի մասնակից Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին Հնդկաստանը կփորձարկի ծանր հրթիռակիր Պենտագոնի ղեկավար․ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար ու նա այդ մասին գիտի Հրդեհը զգալի վնաս է պատճառել Մեղրաձոր գյուղի բնակչին Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք. Մերկելի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի և G7 գագաթնաժողովներից հետո ԴԱԻՇ-ի դեմ մարտավարությունը փոխվել է. ԱՄՆ ՊՆ «Խաղաղության տակառի» հետաքրքիր պատմությունն ու Հայաստանում Ադրբեջանի դրոշի առեղծվածը «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը ներկա է «Ավրորոա 2017» մրցանակաբաշխությանը Սարդարապատում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Բեռլինն «Ինջիրլիք» ավիաբազայից զորքի վերատեղակայման մասին հարցը կլուծի հունիսի կեսերին «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն
website by Sargssyan