Սեյրան Օհանյանը «Своя игра» է սկսում. քննարկվում է 2 սցենար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։

Այժմ քննարկվում է 2 սցենար՝ Օհանյանը պահպանում է բարեկամական հարաբերություններ Օսկանյանի և Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց հիմնում է իր սեփական կուսակցությունը՝ ինքը լինելով նախագահ և ունենալով իր կողմնակիցները, որոնք, ինչպես վերևում նշեցինք, այս ընթացքում Օհանյանին հրապարակավ սատարողների շարքերում չեն եղել։ Ամենայն հավանականությամբ, Օհանյանի կողքին կկանգնեն «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչները, որոնցից մի քանիսը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էին ՕՐՕ դաշինքից։

Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն, նախագահն էլ լինի Սեյրան Օհանյանը։ Ինչպես հայտնի է, «Ժառանգության» և «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը մտորում են ակտիվ քաղաքականությունից դուրս գալու շուրջ՝ իրենց կուսակցությունները գուցե ոչ պաշտոնապես, բայց վստահելով Արմեն Մարտիրոսյանին, մյուսի դեպքում էլ՝ Ստեփան Մարգարյանին կամ Էլինար Վարդանյանին։ Եվ եթե Օհանյանը չհամաձայնի ՕՐՕ-ի նախագահ դառնալ, այն այդպես էլ չի դառնա կուսակցություն, և «Ժառանգությունն» ու «Համախմբումը» կշարունակեն առանձին գործունեությունը։ Բայց այն բանին, որ Օհանյանը ղեկավարի ՕՐՕ կուսակցությունը, կտրականապես դեմ են իր թիմակիցները և այս օրերին ակտիվ աշխատանք ու քննարկումներ են տանում Օհանյանին համոզելու սեփական, յուրայինների թիմով կուսակցություն ստեղծելու համար։

Ամենայն հավանականությամբ, հետընտրական թոհուբոհից հետո պաշտպանության նախկին նախարարը վերջնական որոշում կկայացնի՝ սկսո՞ւմ է «Своя игра», թե՞ ՕՐՕ-ի մնացորդների վրա հիմնված կուսակցության նախագահ կդառնա»:

Առավել մանրամասն՝  «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

loading...
Իրավիճակը սահմանին. Ինֆոգրաֆիկա Քաղաքացի է կորել Խոշոր ու ողբերգական ավտովթար Երեւանում. կա 3 զոհ. Shamshyan.com Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին Խոշոր վթար Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կան վիրավորներ Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են Ստամբուլում բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը Նոր վիրուսը գողանում է հայտնի բրաուզերներից գաղտնաբառերը Վթար Բագրատունյաց պողոտայում Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը Փոլ Ռայան. Սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն Էստոնիայի կողքին կլինի Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրվել է նոր դեսանտային նավով Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ
website by Sargssyan