«Բա չէ, զահլա կա»

«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է: Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ եւ այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի–16»–ը եւ այլ առեւտրային օբյեկտներ: Ըստ «Forbes»–ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առեւտրի կենտրոնը գնահատվում է մինչեւ 250 միլիոն դոլար: Սա այն դեպքերից է, երբ ուզում ես ասել.«Բա չէ, զահլա կա»:

Իրականում խնդիրն այստեղ միայն Զարուհի Փոստանջյանը չէ, քանի որ ակնհայտորեն հայաստանյան քաղաքական դաշտում գործող շատ գործիչներ կա՛մ հովանավորում են ինչ-որ մեկին, կա՛մ ինչ-որ մեկի պրոտեժեն են: Բնականաբար այս տեսանկյունից Փոստանջյանը բացառություն չէ: Թե ինչքանով է այս երևույթը նորմալ, այլ խնդիր է: Փաստը պարզապես այն է, որ ինչքան էլ որոշ գործիչներ հանդես գան իրենց անմնացորդ հայրենասիրությամբ ու անշահախնդրությամբ, միևնույն է, վերջում պարզվում է, որ գործել են բոլորովին այլ մոտիվացիաներ: Սա, ի դեպ, շատ ավելի ցավոտ է անդադրառնում նման գործիչների համակիրների վրա, երբ վերջիններս բացահայտում են, որ իրենց համակրության, իսկ որոշ դեպքերում էլ երկրպագության օբյեկտները բոլորովին էլ կուռքեր չեն, այլ հստակ ուղորդում, շահեր և մոտիվացիաներ ունեցող գործիչներ:

Միքայել Գալստյան

loading...
Իրավիճակը սահմանին. Ինֆոգրաֆիկա Քաղաքացի է կորել Խոշոր ու ողբերգական ավտովթար Երեւանում. կա 3 զոհ. Shamshyan.com Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին Խոշոր վթար Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կան վիրավորներ Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են Ստամբուլում բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը Նոր վիրուսը գողանում է հայտնի բրաուզերներից գաղտնաբառերը Վթար Բագրատունյաց պողոտայում Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը Փոլ Ռայան. Սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն Էստոնիայի կողքին կլինի Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրվել է նոր դեսանտային նավով Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ
website by Sargssyan