«Անուշ» օպերան նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105 և այդ դերում նրա բեմելի 75-ամյակներին
ՄշակույթԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան. ներկայացումը նվիրվում է Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին: Մինչ ներկայացումը նախատեսված է նաև հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Ավագ Պետրոսյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը: