Լավ զինվորականից դեպի միջակ ընդդիմադիր կամ կուսակցություն հիմնի, որ ի՞նչ անի

Հայկական պարբերականներից մեկը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ Սեյրան Օհանյանը հնարավոր է կուսակցություն հիմնի: Նկատի ունենալով այն, որ Հայաստանում կուսակցություն հիմնելը, որպես կանոն, լինում է ինքնանպատակ և բոլորովին էլ ոչ քաղաքական դաշտում ստեղծված անհրաժեշտությամբ, այս տեղեկության մեջ որևէ արտառոց բան չկա, եթե, իհարկե, այն հաստատվի:

Սակայն այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը. Օհանյանը կուսակցություն է հիմնում, որ ի՞նչ անի: Այս հարցի պատասխանն արդեն չափազանց մշուշոտ է: Եթե արձանագրենք Սեյրան Օհանյանի գործունեությունը պաշտոնանկությունից հետո, ապա պետք է նշենք, որ դա պաշտպանության նախկին նախարարի համար շարունակական անկման ժամանակաշրջան էր:

Պետք է խոստովանել, որ Օհանյանը պաշտոնից հեռացավ՝ ունենալով հանրային համակրանքի բավական մեծ բագաժ: Ի վերջո, Օհանյանը Արցախյան պատերազմի բովով անցած, բանակաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչ էր:

Սակայն Օհանյանի մուտքը քաղաքականություն (այդ մուտքի մոտիվացիաներն ու վերջնական արդյունքում ՕՐՕ դաշինքի ձևավորումը), կարելի է ասել, մսխեցին Սեյրան Օհանյանի և՛ քաղաքական, և՛ հասարակական կապիտալը: Լավ և գիտակ զինվորականից՝ Օհանյանը քաղաքականության մեջ վերածվեց, գուցե կոպիտ հնչի, սակայն միջակ կամ միջակից էլ ցածր պաթոսային ընդդիմադիրի, ինչի գնահատականն էր նաև ապրիլի 2-ին ՕՐՕ դաշինքի արձանագրած արդյունքները:

Ուստի այս պայմաններում թերևս պետք է նշել, որ Օհանյանի լավագույն քայլը կլինի հեռանալ վաստակած հանգստի կամ զբաղվել որևէ այլ բանով, որը նրա մոտ շատ ավելի լավ կստացվի՝ քան քաղաքականությունը: Սա, իհարկե, բարի ցանկություն է, քանի որ ոչ ոք չի կարող բռնանալ Օհանյանի կամքի վրա:

Տիգրան Դավթյան

ORER.am

loading...
Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում «Ավորա»-ի հավակնորդներից յուրաքանչյուրն ապացուցում է, որ անհատը կարող է փոփոություն կատարել. Ջորջ Քլունի Զբիգնեւ Բժեզինսկի․ ԵՏՄ-ն կգոյատեւի 10-20 տարի Այստեղ ես զգում եմ ինչպես իմ տանը, իմ ընտանիքի հետ. «Ավրորա 2017»-ի դափնեկիր Ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով Արտակ Գրիգորյան. Հայաստանի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է Թոմ Քաթինան «Ավրորա» երկրորդ մրցանակաբաշխության դափնեկիրն է Ալբանիայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ թունավորել են 70-ից ավելի մասնակից Պոգբան շնորհավորել է Մխիթարյանին Հնդկաստանը կփորձարկի ծանր հրթիռակիր Պենտագոնի ղեկավար․ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի համար ու նա այդ մասին գիտի Հրդեհը զգալի վնաս է պատճառել Մեղրաձոր գյուղի բնակչին Մենք՝ եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք. Մերկելի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի և G7 գագաթնաժողովներից հետո ԴԱԻՇ-ի դեմ մարտավարությունը փոխվել է. ԱՄՆ ՊՆ «Խաղաղության տակառի» հետաքրքիր պատմությունն ու Հայաստանում Ադրբեջանի դրոշի առեղծվածը «Ավրորա»-ի առաջին դափնեկիրը ներկա է «Ավրորոա 2017» մրցանակաբաշխությանը Սարդարապատում բացվել է «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Բեռլինն «Ինջիրլիք» ավիաբազայից զորքի վերատեղակայման մասին հարցը կլուծի հունիսի կեսերին «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն
website by Sargssyan