Հայաստանը ձգտում է առաջիկայում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը ՀՆԱ-ում հասցնել մինչև 5 տոկոսի. փոխնախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ակնկալում է, որ առաջիկա տարիներին Հայաստանն օտարերկրյա ներդրումների մասով կունենա լուրջ առաջընթաց: 

Փոխնախարարն ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի մասով փորձելու են արձանագրել 4-5 տոկոս ՀՆԱ-ի ցուցանիշ:

Նրա խոսքով` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ախտորոշմամբ` ներդրումների հիմնական խնդիրները եղել են վստահության ցածր մակարդակը, ներդրումային ծրագրերի բացակայությունը, որոնք հնարավորություն չէին տալիս ներդրողներին հստակ պատկերացնել Հայաստանում հնարավոր և շահութաբեր ուղղությունները, ֆինանսական միջոցների հասանելիությունը, Հայաստանի ճանաչելիությունը որպես ներդրումային երկիր և տեղեկացվածության բարձրացման խնդիրը:

Ազիզյանի ներկայացմամբ` 2016 թվականին ցուցանիշները ոգևորիչ չէին` արտաքին զուտ ներհոսքը գրանցվել էր մոտ 169 մլն դոլար, իսկ ուղակի ներդրումները 130 մլն դոլար:

«Վստահության բարձրացման մասով հիմնական խնդիրներն արդեն իրականացրել ենք: Դրանք մի քանի օրենսդրական ակտեր են: Մշակվել են «Օտարերկրյա ներդրումների մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքների նոր խմբագրված նախագծերը: «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն արդեն ներկայացվել է կառավարություն, և դրանով բարելավում է վեճերի լուծման գործընթացը: Սա լրացուցիչ վստահության աղբյուր է: Օրենքի նախագծով հնարավորություն ենք տալիս, որպեսզի վստահությունը մեր օրենսդրական և իրավական համակարգի նկատմամբ բարձրացվի:

«Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը ևս ներկայացվել է կառավարության քննարկմանը: Այստեղ ևս ավելի հստակեցված, պարզեցված են դառնում ընթացակարգերը: Դրանք համապատասխանեցվում են նաև ԵԱՏՄ շրջանակներում գործող կարգավորումներին»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև հավելեց, որ մասնավոր և պետական համակարգի համագործակցության մեխանիզմի ներդրման համար աշխատանքները բավականին ընդգրկուն են և ակտիվ կերպով իրականացվում են: Դրա համար ուսումնասիրվում է միջազգային փորձը: 

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan