Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Սպայկա» ընկերության զարգացման ծրագրերին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը գյուղատնտեսության, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարների, Արարատի մարզպետի ուղեկցությամբ այցելել է «Գրինհաուզ» ընկերություն, ծանոթացել ընկերության զարգացման և ներդրումային ծրագրերի շնորհիվ արձանագրված հաջողություններին՝ ինտենսիվ այգիների ընդլայնման և ջերմոցաշինության ոլորտում իրականացված ներդրումներին, ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված ենթակառուցվածքներին, կատարված ներդրումների արդյունքում ստեղծված աշխատատեղերին և 2017 թվականի գործունեության ուղղություններին: Ջերմոցային տնտեսությունում շրջայցից հետո Նախագահը «Գրինհաուզի» վարչական շենքում ծանոթացել է ընկերության ղեկավարության ներկայացրած տարեկան հաշվետվությանը և առաջիկա ծրագրերին:

Նախագահն այսօր այցելել է նաև տարածաշրջանի առաջատար ագրոհոլդինգի՝ «Սպայկա» ընկերության Երևանում գտնվող գլխամաս: Սերժ Սարգսյանը եղել է «Վոլվո» ընկերության բեռնատարների տեխսպասարկման նորագույն սարքավորումներով հագեցած կենտրոնում և «Սպայկա»-ի հյութերի ու պահածոների արտադրության գործարանում՝ ծանոթացել ընկերության ձեռքբերումներին, այդ թվում՝ արտահանման ծավալներին ու զարգացման ծրագրերին:

Ընկերության պատասխանատուները ներկայացրել են, որ 2016թ. դրությամբ «Սպայկա»-ի ուղղակի ներդրումները կազմել են 86 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունն ունեցել է 926 մշտական աշխատատեղ, իսկ 2017թ. տարեվերջին ներդրումների ընդհանուր չափը կկազմի 154 մլն ԱՄՆ դոլար, մշտական աշխատատեղերի քանակը կհասցվի 1 316-ի:

«Սպայկա» ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2017 թվականին ընկերությունը զարգացնում է կաթի արտադրության և վերամշակման ուղղությունը՝ շարունակելով ներդրումները ինտենսիվ այգիների ու ջերմոցաշինության ոլորտում: «Սպայկա»-ի ծրագրերից է նաև հայկական ապրանքների օնլայն խանութի՝ «Արմզոն» ծրագրի իրականացմամբ այնպիսի հարթակի կազմակերպումը, որը հնարավորություն կտա Հայաստանի բոլոր արտադրողներին առանց միջնորդների ու սուպերմարկետների անմիջականորեն մուտք ունենալ ՌԴ հիմնական քաղաքներ` կարճ ժամկետում և մատչելի գներով ռուսաստանյան սպառողին հասցնելով վերոնշյալ օնլայն հարթակում նրա ընտրած հայկական ապրանքատեսակները: 

loading...
Իրավիճակը սահմանին. Ինֆոգրաֆիկա Քաղաքացի է կորել Խոշոր ու ողբերգական ավտովթար Երեւանում. կա 3 զոհ. Shamshyan.com Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին Խոշոր վթար Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կան վիրավորներ Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են Ստամբուլում բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը Նոր վիրուսը գողանում է հայտնի բրաուզերներից գաղտնաբառերը Վթար Բագրատունյաց պողոտայում Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը Փոլ Ռայան. Սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն Էստոնիայի կողքին կլինի Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրվել է նոր դեսանտային նավով Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ
website by Sargssyan