Վարչապետը և Սերբիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նպատակին ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:

Հայաստանում Սերբիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարեմաղթանքների համար՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների պատմական կապերը պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը: Դուշան Սպասոևիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ այն էլ ավելի սերտացնելու համար:

Վարչապետն ու ՀՀ-ում Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության աշխուժացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, գործարար կապերի ակտիվացման և տնտեսական կապերի խթանման ներուժ ունեցող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին:

 

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan