ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան օնլայն հայկական ապրանքներ պատվիրել և ստանալ Հայաստանից

Առաջիկայում Ռուսաստանի Դաշնության վերջնական սպառողները կկարողանան տանը նստած օնլայն տարբերակով հայկական ապրանքներ պատվիրել Հայաստանից, որը կառաքվի առավելագույնը երեք օրվա ընթացքում: Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը ներկայացրեց «Արմզոն» օնլայն առևտրի հարթակը, որը նախագծել է «Սպայկա» ընկերությունը: 

«Արմզոն»-ը էլեկտրոնային առևտրի հարթակ է, որտեղ հայկական բոլոր արտադրողները հնարավորություն են ստանում ինտերնետ կայքի միջոցով վաճառել իրենց արտադրանքը Ռուսաստանի մեծ քաղաքներում: Այսինքն, Ռուսաստանի վերջնական սպառողը ինտերնետ կայքի միջոցով պատվիրում է իր ցանկացած ապրանքը, և մենք Հայաստանից առավելագույնը երեք օրվա ընթացքում առաքում ենք իրականացնում ու հենց տանը հանձնում ենք նրանց պատվերը»,- ասաց Բաղդասարյանը:

Նա մանրամասնեց, որ փաթեթը իր մեջ ներառում է ամեն տեսակի արտադրանք. կարող է լինել մթերք, տեքստիլ, արվեստի գործ և այլն: Այսինքն՝ ամբողջ արտադրատեսակների դաշտը, որը տեղափոխելի է Ռուսաստան, կարող ենք ներառել: Գոյություն ունի մինիմալ փաթեթի արժեք որպեսզի պատվերը հաստատվի: Պատվերի մինիմալ փաթեթը կազմում է 50 հազար դրամ: Գնի մեջ ներառված է նաև տեղափոխման արժեքը»,- նշեց Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` «Արմզոն» օնլայն առևտրի հարթակում ապրանքների գները մոտ երկու անգամ ավելի էժան են լինելու, քան ՌԴ սուպերմարկետներում ներկայացված հայկական ապրանքները:

Սկզբնական շրջանում ծառայությունը հասանելի կլինի միայն Ռուսաստանի տարածքում, սակայն նախագծի հեղինակները պլանավորում են այն հասանելի դարձնել Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրներում: Կարեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Արմզոն» օնլայն առևտրի հարթակը ՌԴ-ում հասանելի կլինի մեկ ամսից, իսկ այդ ընթացքում իրենք կփորձեն որքան հնարավոր է շատ հայ արտադրողների ընդգրկել նախագծում:

loading...
Իրավիճակը սահմանին. Ինֆոգրաֆիկա Քաղաքացի է կորել Խոշոր ու ողբերգական ավտովթար Երեւանում. կա 3 զոհ. Shamshyan.com Վիգեն Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկիին Խոշոր վթար Աշտարակ-Թալին ավտոճանապարհին. կան վիրավորներ Սուրճ չեփելու համար համագյուղացուն բռնաբարելու գործով դատաքննությունը 3 ամիս է՝ չի սկսվում. նիստերն անընդհատ հետաձգվում են Ստամբուլում բեմադրվելու է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը Նոր վիրուսը գողանում է հայտնի բրաուզերներից գաղտնաբառերը Վթար Բագրատունյաց պողոտայում Մանոյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցմանը ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Սահմանադրության վերանայման նախագիծ է ընդունվել Բորուսիաների պայքարում ուժեղ էր դորտմունդյան թիմը Փոլ Ռայան. Սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն Էստոնիայի կողքին կլինի Երեւան-Մեղրի ճանապարհին բախվել են «Միթսուբիշին» եւ «Մերսեդեսը». կա վիրավոր Grenke Chess Classic. Լեւոն Արոնյանի տպավորիչ մրցելույթն ու տիտղոսը Թուրքիայի ՌԾՈՒ-ն համալրվել է նոր դեսանտային նավով Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվածը հոգեկան խնդիրներ ունի. նոր մանրամասներ
website by Sargssyan