Կարեն Կարապետյանի այսօրն ու վաղը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող Սահմանադրության համաձայն՝ օրեր անց լիազորությունները վայր կդնի Կարեն Կարապետյանի կառավարությունը: Կարապետյանը, ինչպես ՀՀԿ-ն նշել է մինչ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Սակայն հասկանալի է՝ ապագա կաբինետը որոշակի խմբագրումների, այնուամենայնիվ, կենթարկվի: Այդուհանդերձ, այս խմբագրումները թողնելով մի կողմ, եթե հետհայացք գցենք Կարեն Կարապետյանի կաբինետի գործունեության բավական սեղմ ժամկետին, ապա որոշակի ընդհանրացումների կարող ենք գալ:

Ինչպես և սպասելի էր, Կարապետյանի կառավարությունը անցած 5-6 ամիսների ընթացքում հեղափոխական արդյունքների չհասավ և չէր էլ կարող հասնել: Տնտեսության ներկա վիճակը պահանջում է առնվազն տարիների աշխատանք՝ շոշափելի դրական տեղաշարժ ունենալու համար: Այդ շոշափելիությունը, բնականաբար, չափվում է քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ: Սպասել, որ Կարապետյանը մի քանի ամսում կարող է նման հաջողություն արձանագրել, միամտություն է:

Մյուս կողմից՝ կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ վարչապետն անսպառ էներգիա ունի, փորձում է երկրի տնտեսության բոլոր կարևոր ճյուղերի զարգացումն ապահովելու համար լուծումներ գտնել, սա փաստ է, որը դժվար է ժխտել: Այլ հարց է, թե այդ ձգտումն ինչպիսի արձագանք է ստանում, քանի որ պետք է նաև խոստովանել, որ նա իր մոտեցումներով և անգամ մտածելակերպով տարբերվում է հայաստանյան պաշտոնյաներին հատուկ բնութագրերից:

Ի դեպ, սա ոչ թե լավ է կամ վատ, այլ ուղղակի իրողություն է, որի հետ հայաստանյան պետական կառավարման ապարատը պետք է կամ համակերպվի, կամ հաշվի նստի: Արդյոք Կարապետյանի այս «տարբեր» լինելը կարո՞ղ է որակական փոփոխությունների երաշխիք դառնալ, դժվար է ասել, սակայն մյուս կողմից հարկ է նշել, որ չնայած պրոֆեսիոնալիզմի և պրոֆեսիոնալների գործունեության անհրաժեշտությանը, որի մարմնավորումն ինչ-որ տեղ հենց Կարեն Կարապետյանն է, հայաստանյան ներկա միջավայրում և առավել ևս վարչակարգի տրամաբանության մեջ դեռևս միակ սկզբունքը չէ:

Սա նույնպես վատ կամ լավ չէ, այլ զուտ իրողություն: Նման պայմաններում Կարեն Կարապետյանը պետք է գլխավորի առաջիկա կառավարությունը՝ այս անգամ առնվազն մինչ 2018 թվականը:

Իսկ մինչ այդ, պետք է փաստել, որ առաջիկայում այլևս հնարավոր չի լինի հայաստանյան հասարակության կարծիքն ու վերաբերմունքը ձևավորել ակտիվության և գործնականության մթնոլորտ ստեղծելով, քանի որ նման վարքագիծը կարճաժամկետ էֆեկտ է ունենում:

Այս տեսանկյունից ներկա կառավարության ձեռքբերումներից մեկը հենց այդ մթնոլորտի ստեղծումն է, սակայն այն կարող է հօդս ցնդել, եթե թեկուզ նվազագույն կերպով ցանկացած քաղաքացի չզգա փոփոխությունն իր մաշկի վրա:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

loading...
Իսպանիայի ափերի մոտ դիզելային վառելիքն օվկիանոսի մեջ է թափվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց արտագնա խաղում RTBF․Մելանշոնը ամենաշատ ձայներն է հավաքել Ֆրանսիայի երեք անդրծովյան տարածքներում «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններ. Մարին Լը Պենի անունն վերջին ժամերին ամենահիշատակվողն է սոցցանցերում Պայթյուն գազալցակայանում. կա մեկ զոհ եւ երկու տուժած Լևոն Արոնյանը պաշտոնապես հաղթեց Grenke Chess Classic-ում Քենիայում հայտնի բնապաշտպանը հրազենային վիրավորում է ստացել որովայնի մասում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ Թրամփի հարկային բարեփոխման հետեւանքով ԱՄՆ-ում հնարավոր է բյուջեի դեֆիցիտի աճ Օձունում ճանապարհը փակվել է բեռնատարի անսարքության պատճառով (ֆոտո) Լիոնի հայերը Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա են անցկացրել Ախալքալաքում այրել են հայ պատգամավորի մեքենաները Սալոնիկում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի դեսպանատան շենքի վրա Ջավախքում օծվեց նորակառույց Սուրբ խաչ եկեղեցին (ֆոտո) Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան որոշ խանգարումներ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Պատասխան գործողություն
website by Sargssyan