«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Անդերլեխտ»-ն ապրիլի 20-ին կհանդիպեն պատասխան խաղում

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում ապրիլի 20-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալում է «Անդերլեխտին»: Խաղը սկսելու է Երևանի ժամանակով 23:05-ին:  «Մանչեսթեր Յունայթեդ»-«Անդերլեխտ» պատասխան հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդում»:

Բրիտանական պարբերականների կարծիքով` այսօր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում:

Բելգիայում մեկ շաբաթ առաջ գրանցված ոչ-ոքին (1:1) լավ հնարավորություն է տալիս անգլիական թիմին: Հենրիխ Մխիթարյանի գոլը դիմակայության համար կարող է վճռորոշ լինել:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և բելգիական «Անդերլեխտի» միջև պատասխան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական բրիգադը` Ալբերտո Ունդիանո Մալենկոյի գլխավորությամբ:

 Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներոն, Դիեգո Բարբերո Սևիլիան: Լրացուցիչ մրցավարներն են Կարլոս Գոմեսը և Խոսե Սանչեսը: Չորրորդ մրցավարն է Ռոբերտո Ալոնսոն:

 «ՄՅՈւ»-«Անդերլեխտ» մրցավեճից բացի կկայանան նաև «Բեշիքթաշ»-«Լիոն», «Գենկ»-«Սելտա» և «Շալկե»-«Այաքս» խաղերը: 

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Անդերլեխտի» նախորդ խաղին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող: Հայ ֆուտբոլիստը խաղի 37-րդ րոպեին բացեց հաշիվը, և թեև «Անդերլեխտ»-ը վերջին րոպեներին հավասարեցրեց այն, հյուրընկալվելիս խփած գնդակը «Մանչեսթր Յունայթեդ»-ին հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ է ընձեռում ապրիլի 20-ին սեփական դաշտում կայանալիք պատասխան խաղից առաջ:

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցությունը մեջլիսում բողոքի ակցիա է սկսել Հուլիսի 26-ին մայրաքաղաքում ծնվել է 84 երեխա «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 28-ին Պորտուգալիան պայքարում է անտառային հրդեհների դեմ Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 71 տոկոսով Լողորդ Բարսեղյանը 6-րդն է օլիմպիական փառատոնում Զիդան. «Ռեալը» վատ չխաղաց Կապանում փլուզվել է տան պատը Պատանի ազատ ոճային ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ են նվաճել Անտոնիո Կոնտե. Եթե ստիպված լինեի գնել մեկ հարձակվողի, ձեռք կբերեի Հարի Քեյնին Թուրքիայի վարչապետը հանդիպելու է երկրում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել ընկերական խաղում Ավստրալիայի ԱԳ նախարարը Չինաստանին կոչ է անում Հյուսիսային Կորեային զսպելու համար ավելի մեծ ջանքեր ներդնել ԵԱ. Հայ ըմբիշները նվաճել են եւս 2 մեդալ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային Ջավախքի Գանձա գյուղի բնակչին հայտնաբերել են ծառից կախված Ղազախստանում օդանավ է կործանվել Մոուրինյո. Մեսի ու Նեյմար ունեցող մակարդակի թիմերի դեմ քիչ բան կարող ես անել Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել ԱՄՆ-ում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել. չորս մարդ զոհվել է
Սննդատեսակներ, որոնք կարող են կանխել շաքարային դիաբետը Տղամարդկանց համար թագուհի դառնալու 5 հմտություն Կլեոպատրայից Օրվա բաղադրատոմս. Ներբերշիկով ու տավարի մսով տաք ուտեստ (ֆոտո, վիդեո) «Ես էրոտիկ ամսագրեր էի գողանում ու վաճառում դպրոցում»․Ռոբերտ Պատինսոնը պատմել է մանկության ու առաջիկա ամուսնության մասին... Դիմահարդարման տարածված սխալներ, որոնք վախեցնում են տղամարդկանց. Tert.am Life Լողափում անհրաժեշտ նորաձև իրեր. խորհուրդ է տալիս Արփինե Կոշտոյանը. Tert.am Life Առաջին հայացքից պարզ թվացող այս խնդրի վրա մարդիկ ժամերով «գլուխ են կոտրում», բայց չեն գտնում ճիշտ պատասխանը 5 ռոմանտիկ նշան, որոնք վկայում են այն մասին, որ գտել եք ձեր երկրորդ կեսին. Tert.am Life Քիմ Քարդաշյանն իր երրորդ երեխայի մասին լուրերից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել Հայ օլիգարխի որդին եւ հարսը՝ Լեոնարդո դի Կապրիոյի բարեգործական ընթրիքին (ֆոտո/վիդեո)
15
Փակել X
website by Sargssyan