Կառավարությունը ներդրումներ չկատարող ընկերություններից լիցենզիաները հետ կվերցնի

Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է՝ հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից: 

Սակայն, նրա խոսքով, թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, իրականացման չափորոշիչները և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն: Կառավարության նիստում վարչապետն ասաց, որ ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ:

«Այդ իսկ նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարին հանձնարարում եմ 3-ամսյա ժամկետում հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը»,-  ասաց վարչապետը:

Նա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին հանձնարարեց մինչ այժմ տրամադրված լիցենզիաներն ու ներդրումների վերաբերյալ պարտավորությունների կատարման ընթացքն ուսումնասիրել: 

«Մենք մեկ անգամ զգուշացրել ենք, ասել՝ տվեք ծրագրեր: Ովքեր ներկայացրել են ծրագրեր, իրենց հետ գործընկերային նստում, պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ, ովքեր չեն ներկայացրել, չեն արձագանքել, շատ կոշտ սկսելու ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»,- ընդգծեց վարչապետը:

loading...
Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց Ըստ հաղորդման` պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել Սուրինամի դատախազը երկրի նախագահի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ՊՊԾ գործով մեղադրյալների նկատմամբ բռնության մասին հաղորդումները Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Ուղերձ՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը Չիլին հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով «Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային Լավրով․ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել Վիսենտե Դել Բոսկե. Ցավալի կլինի, եթե Մորատան Ռեալից տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
Ոճաբանները բացահայտեցին «մերկ» զգեստների գաղտնիքը. ահա, թե ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (Photo) Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը Հունիսի 29-ի աստղագուշակ Տղան էժան գներով բռնցքամարտի չինական տանձ գնեց․ տեսեք, թե ինչի վերածվեց այն 10 րոպե անց (Photo) Օրվա բաղադրատոմս. Շպրոտով սենդվիչ (ֆոտո) Անկոչ հյուրը տանկուվրա էր արել ողջ տունը, մինչ տանտերերը արձակուրդում էին (Photo) Ամենաօգտակար նախաճաշը. մաքրեք ձեր օրգանիզմը տոքսիններից և կորցրեք 5 կգ 1 ամսում Փոքրիկը լաց էր լինում բարձր ջերմությունից. հայրիկը, հանելով փոքրիկի գուլպաները, սարսափելի տեսարանի ականատես եղավ. լուսան... Միլիոնատերը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը․ ապշեցի, երբ ներս մտա. լուսանկարներ, տեսանյութ
website by Sargssyan