Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան


Մամիկոն Ասլանյանը՝ ՍԴ գնացող ընդդիմադիրներին. «Բայց ո՞վ ասաց, թե ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա օրերին Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամները կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ավագանու նիստերի և դրանց որոշումների հակաիրավական լինելը: Այժմ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն աշխատում է ՍԴ դիմումի վրա:

Նշենք, որ ընդդիմությունը նախկինում պնդում էր, որ ապրիլի 10–ից հետո Վանաձորի ավագանու լիազորությունները օրենքով դադարելու են, քանի որ լրանում է 6 ամիսը, ինչ նիստ չի գումարվել, իսկ օրենքով այդ դեպքում դադարում են լիազորությունները: «Մարտի 31–ին Մամիկոն Ասլանյանը ոչ իրավազոր նիստ է հրավիրել և դրանով փորձել ազատվել ավագանու լիազորությունների դադարեցման վտանգից: Սակայն այդ նիստի իրավազորությունը վիճարկելու և բեկանելու պարագայում նաև այդ 6 ամսվա ժամկետն է գործողության մեջ մտնելու, որ պետք է ավագանու լուծարման և նոր ընտրությունների նշանակման ուղղությամբ քայլեր արվեն»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Քրիստ Մարուքյանը:

Ըստ նրա՝ Վանաձորի ավագանու ոչ մարտի 31–ին, ոչ ապրիլի 18–ին հրավիրած նիստերը չեն կարող իրավազոր լինել: «Օրենքը հստակ սահմանում է, որ ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի նիստին, և չի կարող օրենքի մի կետը մյուս կետին հակասել և չի կարող ավագանու անդամների կեսից պակաս թիվը համարվել բավարար՝ նիստ գումարելու համար: Օրենքի տարընթերցումներն են բերվում որպես հիմք, դրա համար պետք է վիճարկել հենց ավագանու նիստերի օրինականությունն ու իրավաչափությունը և նման միջոցներով կայացված որոշումների իրավական հիմքերը»,– ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ նիստերում որոշումներ է կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: «Բյուջեի մասին օրենքն է խախտվել: Մարտի 31–ին բյուջե են հաստատել, որը որևէ իրավական հիմնավորում չունի: Որոշումներ են կայացվել, որոնք որևէ օրինական հիմք չեն կարող ունենալ: Բյուջեն պետք է ընդունվեր մինչև բյուջետային տարին սկսելը, և օրենքը սահմանում է, որ եթե բյուջեն չի հաստատվում, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով, ինչը ևս խախտվել է, և համայնքի ղեկավարը որևէ նոր ներդրում կատարելու իրավասություն չունի»,– նշեց Մարուքյանը:

Անկախ, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի ՀՀԿ–ական քաղաքապետի գործողությունների առթիվ, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց, որ օրինական բոլոր լծակներն օգտագործելու են պայքարելու համար: «Օրենքով սահմանված բոլոր լծակները մենք պետք է կիրառենք: Թե ինչի կհասնենք, կտեսնենք իրար հետ միասին»,– ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ ներկայացվող հայցադիմումի տեքստն ավարտելուց հետո հարցը կքննարկեն մյուս ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Վանաձորի ՀՀԿ–ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, «Փաստի» հետ զրույցում հայտարարեց, որ եթե անգամ Սահմանադրական դատարանը իրենց նիստերն ու որոշումները ոչ իրավազոր ճանաչի, ինքը հրաժարական չի տա: «Բայց ո՞վ ասաց, որ ՍԴ–ն կարող է ասել, որ ես հրաժարական տամ: Չկա նման բան, դա ոմանց հաճելի մոլորության արդյունքն է: Երազ են տեսել, նման բան իրականության մեջ էսօր գոյություն չունի: Ինչի՞ համար հրաժարական տամ»,– հայտարարեց Ասլանյանը՝ հավելելով. «Որտեղ որ դիմել են, էնտեղ իրենք իրենց պատասխանները կստանան: Ես չեմ ուզում մեկնաբանել: Ես գործել եմ օրենքի տառին համապատասխան, գումարված նիստերն իրավազոր են»:

Հարցին, թե եթե նիստերում ավագանու անդամները կեսից քիչ են եղել, ինչպես կարող է նիստն իրավազոր լինել, Վանաձորի քաղաքապետը նման պատասխան տվեց. «Բայց որտե՞ղ ա գրած, որ կեսից շատ պիտի լինեն: Իրենք օրենքը սխալ են մեկնաբանում»: Դիտարկմանը, թե ասել է թե՝ վստահ է, որ իշխանությունն իր թիկունքին է կանգնած ու ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչի իր գործողությունները, Մամիկոն Ասլանյանը հայտարարեց. «Իշխանությունները ի՞նչ կապ ունեն, օրենքներն են իմ թիկունքին»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ