Լավրովը դատապարտել է Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարի փորձը

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացրած նախագծի արգելափակումը Սիրիայի Իդլիբ նահանգի միջադեպի եւ թունավոր նյութերի օգտագործման համար Դամասկոսին մեղադրելու մասին նման է Սիրիայում ռեժիմը փոխելու գաղափարով զբաղվելուն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Աստանայում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ սա չափազանց լուրջ իրավիճակ է, որովհետեւ արդեն հիմա ակնհայտ է, որ կեղծ տեղեկությունը, թե քիմիական զենքն օգտագործվել է Սիրիայի կառավարության կողմից, կիրառվում է 2254 բանաձեւի կատարումից խուսափելու համար, որով քաղաքական կարգավորում է նախատեսվում սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ, եւ զբաղվելու ռեժիմի փոփոխության վաղուց հասունացվող գաղափարով»,- նշել է նա: Լավրովը համոզված է, որ դա չի կարելի թույլ տալ:

Ապրիլի 20-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ձայների մեծամասնությամբ մերժվել է Ռուսաստանի եւ Իրանի թարմացված առաջարկը՝ Սիրիայի Հան-Շեյհուն քաղաքում տեղի ունեցած միջադեպի քննության մասին: Կազմակերպության 6 անդամներ քվեարկել են նախագծի օգտին, 21-ը՝ դեմ, 13-ը ձեռնպահ է մնացել:

loading...
Միլանի դարպասապահ Դոնարուման կարող է հրաժարվել Ռայոլայի ծառայություններից Կոլումբիայում ածխահանքում պայթյունի հետեւանքով 8 մարդ է զոհվել Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ Ռոնալդուն երկրորդն է եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած 26-ամյա երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները Իրաքյան ուժերը Մոսուլի Հին թաղամասի համար մղվող պայքարի ընթացքում հարյուրավոր քաղաքացիների են ազատագրել ՊՍԺ-ն պատրաստ է պայքարել Բեյլի տրանսֆերի համար Լոնդոնում հրդեհ է բռնկվել բնակելի շենքում ԻՊ-ի գրոհայինները հուսահատ պայքարում են Ռաքքան չկորցնելու համար. BBC-ի թղթակիցը` պայքարի առաջնագծից Իվիցա Օլիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել Եգիպտոսի նախագահը հաստատել է Կարմիր ծովի կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին համաձայնագիրը Բնապահպանն ահազանգում է. հերթական սպառնացող լրջագույն վտանգը՝ մարդկանց, բնությանն ու կենդանիներին Կրիշտիանու Ռոնալդուն Նոր Զելանդիայի հետ խաղում նոր ցուցանիշ է գրանցել Պուտինը խոսել է պետանվտանգության կոմիտեի հետ կապված իր անցյալի և ոչ լեգալ հետախուզության մասին Իրանում ձերբակալել են ԻՊ-ի հետ առնչություն ունեցող և ահաբեկչություն նախապատրաստող խմբի անդամներին Պորտուգալիան և Մեքսիկան հաղթեցին՝ գրավելով 1-ին և 2-րդ հորիզոնականները Դիմում-նամակ ՀՀ վարչապետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից Բանաստեղծ Աշոտ Թովմասյանը Հայաստանի օրհներգի իր տարբերակն է առաջարկում Թուրքիայում ազգային փոքրամասնություններ չկան. երկրի փոխվարչապետ
website by Sargssyan