Բունդեսթագի գաղտնի փաստաթղթերը կարող էր Wikileaks-ին փոխանցել կանցլերի աշխատակազմի աշխատակիցը

Ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) զանգվածային գաղտնալսումների հետաքննությամբ զբաղվող գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի գաղտնի փաստաթղթերը կարող էին Wikileaks-ի տրամադրության տակ հայտնվել դաշնային կանցլեր աշխատակազմի աշխատակցի շնորհիվ: Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով գերմանական NDR-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բեռլինի գլխավոր դատախազությունը ստուգում է այս տեղեկությունը: Ամեն դեպքում, որեւէ կոնկրետ աշխատակցի հանդեպ կասկածներ դեռեւս չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթղթերի արտահոսքին կարող են առնչություն ունենալ ռուսաստանցի հաքերները, որոնք 2015 թվականի գարնանը կիբերհարձակում են գործել Բունդեսթագի համակարգի վրա: Բայց ավելի ուշ Der Spiegel-ը տեղեկություն հրապարակեց, որ փաստաթղթերը հափշտակած չարագործը, հավանաբար, Բունդեսթագի աշխատակիցներից է:

Փաստաթղթերը Wikileaks-ի կայքում հայտնվել են 2016 թվականի դեկտեմբերի 1-ին եւ թվագրված են 2014 թվականի գարնանից 2015-ի հունվարն ընկած ժամանակահատվածով: Դրանք Բունդեսթագի աշխատակազմի սերվերում են պահվել, որոնց հասանելիություն են ունեցել ԱԱԳ-ի հարցերի հանձնաժողովում ներառված պատգամավորները:

 

loading...
Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է 95 անգամ (Ֆոտո) ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են. Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն արդեն բաց է Մանչեսթեր Յունայթեդի հնարավոր մեկնարկային կազմն Այաքսի հետ խաղում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել
website by Sargssyan