Մոուրինյոն. Ստացվեց ծանր հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ հաղթանակը, որն անգլիական ակումբին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

«Մեր թիմի կատարած 17 հարվածներից տասն ընթացան դեպի դարպասը, սակայն ստացվեց ծանր հանդիպում: Եթե նայենք թվերին, կարող է տպավորություն լինել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ մեծ առավելություն, սակայն դա այդպես չէ: Սկսեցինք կառավերել խաղն այն ժամանակ, երբ դաշտ դուրս բերեցինք եւս մեկ կիսապաշտպանի:

Ես հավատում եմ Ռեշֆորդին, թեեւ նա գոլ չէր խփել սեպտեմբերից: Ինձ համար նրա արդյունավետությունը գլխավորը չէ: Ինչ վերաբերում Ռոխոյին ու Իբրահիմովիչին, կարծում եմ, որ նրանց վնասվածքները լուրջ են, սակայն պետք է սպասել բուժհետազոտությանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Դա Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը:

loading...
Ամառային զորացրման ժամանակ յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասի առկա խնդիրների շուրջ հարցումներ ՔԿՀ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին հաղորդում է ստացվել Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. ՀՀ գլխավոր դատախազ Կուբանում 5 սմ-անոց կարկուտ է տեղացել Ռուսաստանը կանաչ լույս է տալիս Ադրբեջանին Մբապեն կտեղափոխվի՞, արդյոք, «Ռեալ» ՀՀ արդարադատության նախարարը՝ Կ. Կարապետանի 2018-ին վարչապետի պաշտոնին մնալու մասին ՊՊԾ գնդի գործով դատական նիստը հետաձգվեց. ոստիկանների և ամբաստանյալների միջև տեղի ունեցավ քաշքշուկ Պեդրո Ագրամունտը հեռացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի սկանդալային ձայնագրության մասին ԵՄ 3 երկրում ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 6 անձ է ձերբակալվել Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հայտացուցակները Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել ԵՏՄ-ում զենքի տեղաշարժի համաձայնագիրը «Արթիկ» ՔԿ-ում հանձնուքի մեջից հայտնաբերվել են երկու թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ Դավիթ Հարությունյանը ուրախ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգվում է Քուրդ զինյալները 3 թուրք զինվորականի են սպանել Վիգեն Սարգսյանը բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է գրանցվել Ռամադանի տոնին խցանումների պատճառով առաջացած վթարների հետևանքով Թուրքիայում մահացել է 64 մարդ
website by Sargssyan