Թուրքիայում հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը շարունակվում են

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Demokrathaber-ը հայտնում է, որ նոր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Ադանայում, Մերսինում:

Ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները: Նրանք հանդես են եկել «Ոչ, մենք ենք հաղթել», «Չենք ճանաչում այս անօրինական ընտրության արդյունքները», «Ամենուր ոչ, ամենուր դիմադրություն» կոչերով:

Մերսինում ցուցարարները դժգոհություն են հայտնել sendika.org-ի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանի ձերբակալման առնչությամբ` նշելով, որ այդ կերպ չեն կարող լռեցնել իրենց:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը:

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իր մտադրության մասին:

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan