Ի՞նչ անվտանգություն առանց բանակի սյուների

«Փաստ» օրաթերթը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվել է, թե ինչու վերջինս չէր մասնակցում «Ազգ-բանակ» համաժողովին, և արդյոք նրան հրավիրել էին: Մովսիսյանը արձագանքել է. «Իհարկե հրավիրել էին, չէ՞ որ ես բանակի սյուներից մեկն եմ, ոնց կարային չհրավիրեին: Ես հիմա Վրաստանում եմ»: Չէ, պատկերացնո՞ւմ եք չէ, Առաքել Մովսիսյանը բանակի սյուն:

Սա այն դեպքերից է, երբ հարկավոր է ընդամենը հարցին փիլիսոփայորեն մոտենալ և պարզապես լռել: Սակայն սա նույնպես առանձնապես չի ստացվում, քանի որ հենց այսօրինակ իրողություններն են պատասխանատու այն իրողության համար, որի մեջ մենք գտնվում ենք ներկայումս: Երբ ցանկացած մեկը կարող է իրեն հռչակել բանակի հենասյուն, պետության հենասյուն, երկրի հենասյուն: Զարմանալ կարելի է, թե որտեղից է գալիս նման ինքնագնահատականը, ազգային փրկիչներ լինելու այդ անբեկանելի ձգտումը:

Գուցե այն ամենաթողությունից, որից օգտվել ու օգտվում են Մովսիսյանի նման կարկառուն գործիչները, կամ գուցե իսկապես էլ հայոց պետականությունը հսկայական կորսուստներ է կրել Առաքել Մովսիսյանի պատգամավոր չդառնալով, և եթե Մովսիսյանը բանակի սյուներից մեկն է, ապա ինչ արժի Հանրապետականի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, եթե բանակի ասել է թե՝ անվտանգության հենասյուներից մեկը անգամ ԱԺ պատգամավոր չէ:

Միքայել Գալստյան

loading...
Ըմբիշ Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է Ադրբեջանը վեց ամսում Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել է շուրջ 9000 անգամ Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակին առնչվող հարցեր «Սևանա լիճ 2017» շախմատային մրցաշարի առաջատարներն են Ուկրաինայի, Իսրայելի ու Եգիպտոսի ներկայացուցիչները Երևանում և 4 մարզում հուլիսի 24-ին հոսանքազրկումներ կլինեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Ով է հոգեբանին սպանողը. ոստիկանության տեսանյութը Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի գեղեցիկ ֆոտոշարքը. Սա տեսնել է պետք Նոր մանրամասներ Երեւանում կրակոցներից. կասկածյալը հայտնի քրեական հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է Սահմանամերձ համայնքներում պետք է ժամանակակից ու որակյալ կրթություն ապահովենք. ՀՀ վարչապետ Դավիթ Հարությունյանն ու իր չեխ գործընկերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Խոշոր վթար Սյունիքում. «Ֆորդ Տրանզիտը» բախվել բարդիներին եւ շրջվել. 18-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո) Նավթի գները նվազել են Տավուշում 75-ամյա կինն աղջկան ասել է, որ գնում է հանգստանալու, ավելի ուշ կախված են հայտնաբերել 4․2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում Կապանում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. նա տեղում մահացել է Ողբերգական վթար Արծվի արձանի մոտ. «Օպել»-ը բախվել է գովազդային սյանը. կա զոհ (ֆոտո) Աբրամովիչը հավանություն է տվել Մատիչի տրանսֆերին «Մանչեսթեր Յունայթեդ» Խոշոր հրդեհ Երեւանի նախկին ժամացույցի գործարանում. դեպքի վայր էր ժամանել 6 մարտական հաշվարկ (ֆոտո)
15
Փակել X
website by Sargssyan