Գուրգեն Դաբաղյանը՝ նոր տեսահոլովակի և Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին

Life.panorama.am-ը գրում է.
 
Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Գուրգեն Դաբաղյանը, ով օրերս հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Ոնց կսիրեի» տեսահոլովակը: Մեզ հետ զրույցում երգիչը պատմել է ոչ միայն նոր աշխատանքի մանրամասների, այլեւ այժմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող շրջագայությունների եւ Ստամբուլում կայանալիք մենահամերգի մասին:
 
««Ոնց կսիրեի» երգի երաժշտության հեղինակը Ռազմիկ Ամյանն է՝ իմ լավ ընկերը, իսկ բառերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակն էլ վստահեցի ռեժիսոր Վահե Հարությունյանին, ում հետ առաջին անգամն էի համագործակցում: Հուսամ՝ մեր բոլորիս համատեղ աշխատանքը հասցրել է դուր գալ շատերին»,- նշեց երգիչը:
Գուրգենի նոր երգը իրեն հատուկ ոճում է, թեեւ երգիչը ժամանակ առ ժամանակ նոր ոճերում եւս իրեն փորձում է, բայց նաեւ խոստովանում. «Հենց իմ հարազատ ժանրի համար են մարդիկ ինձ սիրում ու ճանաչում»:
Գուրգեն Դաբաղյանը տարվա մեծ մասը Հայաստանում չի լինում, քանի որ արտերկրից հրավերները շատ են: Այս պահին էլ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
 
«Այնպես է ստացվել, որ երկրից շատ եմ բացակայում: Սա է նաեւ պատճառը, որ երբեմն-երբեմն տեսահոլովակների ու նոր երգերի առումով դադարներ եմ վերցնում: Հիմա Ռուսաստանում համերգների եմ մասնակցում, այստեղ շուրջ մեկ ամիս կլինեմ ու անդադար կներկայանամ մեր ռուսաստանաբնակ հանդիսատեսին: Միաժամանակ, տեսահոլովակս է փաստում, որ աշխատում եմ նաեւ համատեղել թե բեմական, թե էկրանային գործունեությունս, փորձում եմ թույլ չտալ, որ մեկը մյուսին խանգարի: Իմ այսպիսի գործելաոճով փորձում եմ նաեւ հայաստանաբնակ հանդիսատեսին նորություններ ներկայացնել, քանի որ մեզ մոտ համերգներ քիչ են կազմակերպվում, իսկ տեսահոլովակներն ու նոր երգերը գոնե կլրացնեն սակավաթիվ համաերգների բացը»,- հստակեցրես երգիչը:
 
Շարունակությունը՝ այստեղ:
loading...
Թուրքիան կարող է գիշերով ներխուժել Իրաք և Սիրիա. Էրդողան Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին
website by Sargssyan