«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հարստացել է ժամանակակից սարքավորումներով

ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ընթացիկ տարում հարստացել է շուրջ 306մլն դրամի արժողությամբ ժամանակակից սարքավորումներով, որոնք մեծապես կբարձրացնեն ինչպես ախտորոշիչ հետազոտությունների, այնպես էլ բուժման որակն ու արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Տնտեսած միջոցների հաշվին ձեռք բերված նորագույն սարքավորումների թվում են ախտորոշիչ հետազոտությունների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ անդրադարձային համակարգերը,  հարվածաալիքային թերապիայի ուռոլոգիական սարքը, տեսահամակարգով, ռեգիդ օպտիկայով և շեյվերով քիթ-կոկորդ-ականջաբանական համակարգը, մամոգրաֆիական  թվային և շարժական ռենտգեն սարքերը,  դյուրատար տեսահամակարգն ու վիրահատական հիստերոսկոպը և այլն։ 

Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու հասանելիության ապահովմանն են ուղղված նաև արտասահմանյան երկրներից փորձառու մասնագետների բարեգործական մշտական այցերը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տարեսկզբին հերթական այցն էր կատարել Հնդկաստանի Վելլորի Քրիստոնեական բժշկական համալսարանական հիվանդանոցի պլաստիկ և վերակառուցողական բաժանմունքի բազմամյա փորձ ունեցող վիրաբույժ Էլվինո Բարրետոն։  Այս անգամ  նա 1-19 տարեկանների շրջանում բարեգործական հիմունքներով 37 պլաստիկ վիրահատություն է կատարել: Դրանք եղել են վերջույթների արատներ` սերտաճած մատեր կամ բազմամատություն, հետվնասվածքային, հետայրվածքային կոնտրակտուրաներ, որոշ տեսակի և մեծության հեմանգիոմաներ ու տերատոմաներ, որոնք իրենց տեղակայումով գործառույթի խանգարում էին առաջացնում, դիմածնոտային արատներ ու ձևափոխություններ, քիմքի, շրթունքի փեղեքումներ (նապաստակի շրթունք, գայլի երախ, կրկնվող դեպքեր, խուղակներ և այլն)։ 

Իսկ ARDA, ICMM բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացված բարեգործական ծրագրի շրջանակներում  Փարիզի Սուրբ Ժոզե հիվանդանոցի անոթային վիրաբույժ, ֆրանսահայ պրոֆեսոր Ֆիլիպ Կարագուլյանը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  հետազոտել է ավելի քան 100 սոցիալապես անապահով մարդու, նրանցից 18-ին կատարել սկլերոթերապիա:

Նշենք, որ բոլոր այս ծրագրերը շարունակական են։

 

loading...
Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների
website by Sargssyan