Բելգիայում գրեթե 19 հազար մարդու կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ
Միջազգային Բելգիայում, 2017 թվականի դրությամբ, 18 հազար 884 մարդ Է հիշատակվում այն մարդկանց վերաբերյալ ոստիկանության տվյալների բազայում, որոնք կասկածվում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, ինչը 10 անգամ գերազանցում Է 2010 թվականի ցուցանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին հայտնել Է RTL հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Բելգիայի ՆԳ նախարարության տվյալները:
Նշված թվից ավելի քան 2,2 հազար անձինք դիտվում են որպես արմատականացման ենթարկվածներ, որոնքպոտենցիալ կերպով պատրաստ են կատարելու ագրեսիայի գործողություններ:
Բելգիայում 2016 թվականի մարտի 24-ից գործում Է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ հնարավոր չորսից երրորդը:
Չորրորդ մակարդակը սահմանվել Է մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչական գործողությունների օրը, իսկ երկու օր անց իջեցվել Է «երեք» նշագծին, որը ենթադրում Է ահաբեկչության «հնարավոր եւ հավանական» վտանգ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: