Մահացած զինծառայողը Վայոց ձորից էր, մանկահասակ երեխայի հայր

NEWS.am-ը գրում է.

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից այսօր՝ ապրիլի 21-ին, մահացած պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից էր:

NEWS.am-ին Արփիի գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը հայտնեց, որ 31-ամյա Նարեկ Հակոբյանը ծառայության էր անցել վերջերս:

«Նարեկն ամուսնացած էր, երեխան 1 շաբաթ առաջ դարձավ մեկ տարեկան»,- ասաց գյուղապետը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ  N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից  ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվում է նախաքննություն։

loading...
Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին Հռոմի պապը Կահիրեում կոչ է արել մուսուլման առաջնորդներին միավորվել ընդդեմ իսլամիստ զինյալների
website by Sargssyan