«Երբեք չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ. այն ինձ համար ձանձրալի է». Լիլիթ Հարոյան

BlogNews.am-ը գրում է.

Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի լավագույն նախագծերից մեկի՝ «Չեյնջ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն ընթացքի մեջ է: Ինչպես և առաջին եթերաշրջանում, նոր սերիաներում ևս հումորային նախագիծը շարունակում է լարված ու ինտրիգային մնալ հեռուստադիտողի համար:

Նոր կերպարներ, անսպասելի զարգացումներ. գլխավոր հերոսի կյանքում իսկական խառնաշփոթ է, որից նա ոչ մի կերպ չի կարողանում գլուխ հանել: Սիթքոմի գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Լիլիթ Հարոյանի հետ BlogNewsa.am-ը զրուցել է ինչպես նկարահանումներից, այնպես էլ նրա առօրյայից ու հետաքրքրություններից։

    

«Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ, բայց չգիտեմ, որ նա իմ ամուսինը չէ. ահա այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել իմ հերոսուհին սիթքոմի երկրորդ եթերաշրջանում», - պատմում է Լիլիթն ու հավելում, որ այս պահին էլ շարունակվում են նկարահանումները, ու թե ինչ կլինի իր կերպարի հետ, գիտեն միայն սցենարիստները:

Լիլիթի հետ զրուցեցինք նաև ֆիլմից դուրս զբաղվածության մասին: Դերասանուհին, պարզվում է, մասնագիտությամբ հոգեբան է և ունի հոգեբանական սեփական կենտրոնը, որտեղ ինքը որպես հոգեբան շփվում է այցելուների հետ ու մասնագիտական խորհրդատվություն անցկացնում. «Ավարտել եմ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ունեմ ու իմ մասնագիտական աշխատանքը ևս շատ եմ սիրում»:

Բացի սիթքոմից՝ մոտ ապագայում դերասանուհին խոստանում է իր հեռուստադիտողին ներկայանալ նոր ձևաչափում ևս. «Հաղորդում վարելու առաջարկ եմ ստացել, որին մեծ հաճույքով համաձայնել եմ: Այնպես որ, շուտով նաև հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ հեռուստադիտողին: Իսկ թե ինչ հաղորդում է դա և որ ալիքով է լինելու, առայժմ ասել չեմ կարող»:

Ու չնայած Լիլիթի առօրյայի այս հագեցվածությանը՝ դերասանուհին հասցնում է զբաղվել յոգայով, առողջ ապրելակերպ վարել և պարի հաճախել: Միակ բանը, որ բոլորովին չի հետաքրքրում Լիլիթին, քաղաքականությունն է. «Շատ է լինում, որ իմ ներկայությամբ քաղաքական թեմաներ քննարկվեն ու ես բոլորովին անտեղյակ լինեմ դրանցից: Չի հետաքրքրում ինձ դա, ձանձրալի է»: Երիտասարդ դերասանուհին խոստովանում է, որ հատուկ թուլություն չունի նաև «նորաձևություն» ասվածի հանդեպ: «Հագնում եմ այն, ինչի մեջ ինձ հարմարավետ եմ զգում: Չեմ ասի, որ չեմ հետևում սեզոնային թրենդներին, մանավանդ երանգների ընտրության հարցում, բայց ընդհանուր առմամբ՝ ինձ նորաձևությանը կարևորություն տվող մարդ չեմ համարում, դե իսկ բրենդների հարցում, կարելի է ասել, կատարյալ անտարբեր եմ: Ոչ մի նշանակություն չունի՝ ինչ անուն է գրված իմ հագուստի պիտակի վրա, կարևորը՝ այն ինձ չկաշկանդի և սազի»:

Ինչ վերաբերում է թե՛ «Ֆուլ հաուսում» և թե՛ «Չեյնջ» սիթքոմում իր մարմնավորած կերպարներին, ապա դերասանուհին նշում է, որ սիրով է խաղում նման ֆորմատի նախագծերում:  Սակայն «Քավարան» ֆիլմում իր խաղացած դերն առանձնացնում է նրանով, որ այն հնարավորություն տվեց իրեն հեռուստադիտողին ներկայանալու որպես դրամատիկ դերի դերասանուհի:

Հիշեցնենք, որ դերասանուհի Լիլիթ Հարոյանի մասնակցությամբ «Չեյնջ» սիթքոմը Արմենիա Պրեմիումի եթերում է լինում յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ 22:00-ին:

 

loading...
Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց Ըստ հաղորդման` պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել Սուրինամի դատախազը երկրի նախագահի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ՊՊԾ գործով մեղադրյալների նկատմամբ բռնության մասին հաղորդումները Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Ուղերձ՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը Չիլին հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով «Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային Լավրով․ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել Վիսենտե Դել Բոսկե. Ցավալի կլինի, եթե Մորատան Ռեալից տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
Ոճաբանները բացահայտեցին «մերկ» զգեստների գաղտնիքը. ահա, թե ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (Photo) Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը Հունիսի 29-ի աստղագուշակ Տղան էժան գներով բռնցքամարտի չինական տանձ գնեց․ տեսեք, թե ինչի վերածվեց այն 10 րոպե անց (Photo) Օրվա բաղադրատոմս. Շպրոտով սենդվիչ (ֆոտո) Անկոչ հյուրը տանկուվրա էր արել ողջ տունը, մինչ տանտերերը արձակուրդում էին (Photo) Ամենաօգտակար նախաճաշը. մաքրեք ձեր օրգանիզմը տոքսիններից և կորցրեք 5 կգ 1 ամսում Փոքրիկը լաց էր լինում բարձր ջերմությունից. հայրիկը, հանելով փոքրիկի գուլպաները, սարսափելի տեսարանի ականատես եղավ. լուսան... Միլիոնատերը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը․ ապշեցի, երբ ներս մտա. լուսանկարներ, տեսանյութ
website by Sargssyan