Անցած տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՄԻՊ-ը ստացել է 200-ից ավելի հաղորդում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծին 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 200-ից ավելի հաղորդում մարդկանց ազատությունից զրկելու 335 դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այդ օրերին ոստիկանության ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 500-ից ավելի անձինք», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը: Նրա խոսքով`իրենք 48 այց են կատարել ոստիկանության ստորաբաժանումներ, որտեղ տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 300 անձի հետ:

«Հուլիսյան իրադարձությունների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման թեժ գծին, ինչպես նաև ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում գրավոր եղանակով հասցեագրվել են ընտրված անձին տեղեկացնելու իրավունքի խախտմանը վերաբերող 155 բողոք, ինչպես նաև 179 բողոք՝ կապված  փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտելու հետ»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` հուլիսից 17-31-ի ընթացքում ՄԻՊ աշխատակազմը ստացել է բազմաթիվ հաղորդումներ լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի մասին։ «Կոպտորեն խախտվել եե Azatutyun.am, A1plus.am, Panorama.am, Lragir.am, Armlur.am, Panarmenian.am, PAN-Photo, 1in.am, NewsPress.am, «Հայկական ժամանակ» լրատվական ծառայությունների, ինչպես նաև «Արմենիա» ՀԸ և «LifeNews» ռուսական լրատվամիջոցի լրագրողների ու օպերատորների իրավունքները», - ընդգծեց Ա.Թաթոյանը: 

 

loading...
Թուրքիան կարող է գիշերով ներխուժել Իրաք և Սիրիա. Էրդողան Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին
website by Sargssyan