Իսրայելը պայքարելու է Լապշինին ստանալու համար

Իսրայելը փորձելու է հասնել նրան, որ Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր պատիժը կրի հայրենիքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az լրատվականը:

«Մենք ջանքեր ենք գործադրել և շարունակելու ենք գործադրել օգնելու Լապշինին, ով միաժամանակ հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Եթե Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, մենք փորձելու ենք հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում»,- ասել է Իսրայելի արդարադատության նախարար Այելեթ Շաքեդը Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

loading...
ՀՀ տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են. Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհն արդեն բաց է Մանչեսթեր Յունայթեդի հնարավոր մեկնարկային կազմն Այաքսի հետ խաղում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր Ճանապարհային ոստիկանությունն իրավախախտումների գործերով որոշումների մասին կծանուցի SMS հաղորդագրություններով Յուվենտուսը մտադիր է ձեռք բերել Պորտուի պաշտպանին Հայաստանում թատրոնների հաճախումների քանակն ավելացել է 13,4 հազարով Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներից ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ են զոհվել Սիրիայում Վախճանվել է իտալացի հայտնի մրցավար Ստեֆանո Ֆարինան ՀՀ քննչական կոմիտեն քրգործ է հարուցել նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ. մայրը հարցաքննվել է որպես կասկածյալ Գեղարքունիքում չեզոքացվում են օրենքով չնախատեսված աղբավայրերը ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստները ժամանեցին Ստոկհոլմ Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժ է տեսնում Արևելագետը Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ցնցումներ չի կանխատեսում Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել Միշել Տեր-Զաքարյանը` Մոնպելյեի գլխավոր մարզիչ
website by Sargssyan