Քոչարյանն ու քաղաքականությունը

Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, հարցազրույց տալով քոչարյանամերձ կայքերից մեկին, հայտարարել է, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու, վարկանիշի և դրական ընակալման խնդիր չունի: Այլ բան դժվար էլ թե հայտարարեր Սողոմոնյանը, քանի որ համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին քաղաքական պրոյեկտ ՕՐՕ դաշինքը անփառունակ ճակատագրի արժանացավ խորհրդարանական ընտրություններում: Բնականաբար նման պայմաններում Քոչարյանը պետք է պարզապես «լվանա ձեռքերը»:

Ինչ վերաբերում է Սողոմոնյանի այն հայտարարությանը, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու խնդիր չունի, այլ պարզապես չի ցանկանում, ապա այստեղ թերևս իրականությունը փոքր ինչ այլ է: Հայաստանում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Քոչարյանը հեռացավ նախագահի պաշտոնից ահռելի կարողության տեր դարձած: Բնականաբար հայաստանյան իրականության պայմաններում, մեծ ֆինանսական կապիտալի ապահովագրության առաջնային պայմաններից մեկը քաղաքական գործընթացներում ներգրավվածությունն է կամ առնվազն որոշակի ազդեցության լծակների պահպանումը քաղաքական գործընթացների վրա: Սակայն վերջին տարիներին Քոչարյանի ազդեցության լծակները հայաստանյան քաղաքական պրոցեսներում շարունակաբար սպառվեցին:

Այս իրադրությունը, ըստ էության, նոնսենս է, քանի որ հայաստանյան և ոչ միայն հայաստանյան քաղաքական կյանքում ֆինսական կարողությունը որոշիչ գործոններից մեկն է: Ըստ էության՝ հենց միայն այս պատճառով Քոչարյանը, եթե անգամ չի էլ վերադառնում քաղաքականություն, ապա միևնույնն է, մշտապես էլ շարունակելու է փորձերը՝ հայաստանյան քաղաքական առօրյայի վրա ազդեցության լծակներ ունենալու ուղղությամբ:

Տիգրան Դավթյան

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan