Անկարան Մոսկվայի հետ С-400 ԶՀՀ-երի վերաբերյալ բանակցությունների վերջնական փուլում է
ՄիջազգայինԱնկարան Մոսվայի հետ բանակցությունների վերջնական փուլում է` С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ, եւ ՆԱՏՕ-ն դրան պետք է ըմբռնումով մոտենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«С-400-ների շուրջ Ռուսաստանի հետ աշխատանքը եզրափակիչ կետին է մոտեցել: ՆԱՏՕ-ն դրան պետք է ըմբռնումով մոտենա: Պարզ է, որ Թուրքիային անհրաժեշտ է ՀՀՊ: Սակայն ՆԱՏՕ-ի երկրները մեզ տնտեսապես արդյունավետ առաջարկություն չներկայացրեցին եւ չեն ցանկանում մեզ հետ կիսվել տեխնոլոգիաներով: Մենք հասկանում ենք, որ չենք կարող С-400-ն ինտեգրել ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգում, եւ դաշինքից էլ այդպիսի պահանջ չկա»,-լրագրողներին ասել է Ըշըքը: