Քաղաքացին խարդախությամբ գումար է հափշտակել Երևանի սննդի կետից. հարուցվել է քրգործ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ արագ սննդի սպասարկման կետից խարդախությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. ապրիլի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանում գործող արագ սննդի սպասարկման կետում ներկայացել է որպես նույն սննդի կետի տնօրենի ծանոթ, և նրա անունից վերցրել օրվա առևտրի գումարը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակելով գումարը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում գործող տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում աշխատակցուհուն, վերցնում մի տոպրակ՝ թղթերի հետ միասին, և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

 

loading...
Ստամբուլի թաղամասերից մեկում ոստիկանները թույլ չեն տվել 1915–ի զոհերի հիշատակի միջոցառում անել Արծվիկ Մինասյանն անկեղծանում է՝ նա կցանկանար մնալ նույն պաշտոնին Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին Կիպրոսի կառավարությունը եւ նախագահը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը Մոսկվայի հայությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մեր հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան Ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է վերջնականապես ճանաչվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա. Շարմազանով Ինչ պատճառաբանություններով են հանդես գալիս այն գերտերությունները, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը Սվիտալսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո) Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընկել Է մինչեւ 55,9 ռուբլի Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Գերմանիայում աճել է հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտների քանակը Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց.Հովիկ Աբրահամյանի ուղերձը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Լը Պենի շտաբը հայտարարել է նոր նախընտրական արշավ սկսելու մասին Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ Ժիլբերտո Ռամիրես. Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ
website by Sargssyan