ԵՄ-ն պաշտպանել է Ռուսաստանում «Եհովայի վկաներին»
ՄիջազգայինԵվրամիությունը ցավում է, որ ՌԴ Գերագույն դատարանը «Եհովայի վկաներ» կազմակերպությանը ծայրահեղական է ճանաչել, ինչը հնարավորություն է տալիս սկսել դրա անդամների դատական հետապնդումը «կրոնական ակտեր» կատարելու պատճառով, հաղորդում է DW-ն:
««Եհովայի վկաները», ինչպես նաեւ մյուս կրոնական կազմակերպությունները, պետք է խաղաղ հավաքների ազատության իրավունք ունենան` երաշխավորված Ռուսաստանի սահմանդրությամբ, ինչպես նաեւ ՌԴ միջազգային պարտականություններով եւ մարդու իրավունքների համաշխարհային չափանիշներով», - ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունում:
Հինգշաբթի օրը` ապրիլի 20-ին, ՌԴ Գերագույն դատարանը հայտարարել է կազմակերպության վարչական կենտրոնի եւ ՌԴ-ում բոլոր 395 բաժինների գործունեության դադարեցման մասին: «Եհովայի վկաները» 30 օրվա ընթացքում կարող են բողոքարկել դատավճիռը: