Արձանների մաքրման աշխատանքները տեխնիկական առումով ոչ միշտ են խրախուսվում. Մշակույթի նախարարություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի կարծիքով՝ հուշարձանների մաքրման աշխատանքները չպետք է լինեն պարտադիր ծրագրավորված: Դրանց մաքրումը երբեմն կարող է բացասական հետևանք ունենալ: Այնուամենայնիվ, նախարարության հետ համաձայնությամբ՝ համայնքները երբեմն իրականացնում են մաքր ման աշխատանքներ: Վերջին աշխատանքները տեղի են ունեցել 1-2 տարի առաջ: Այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«Ներկայումս հուշարձանների մաքրման, լվացման աշխատանքներ արվում են ոչ կայուն մոտեցմամբ: Մշակույթի նախարարությունը չունի բյուջետային պլանավորված  հստակ ծրագրեր,  բայց դրանք համայնքների կողմից երբեմն մաքրվում են: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանն ուներ «Մաքուր Երևան» ծրագիրը: Նախարարությունը ևս համագործակցեց,  որպեսզի աշխատանքները լինեն մեթոդապես ճիշտ լուծումով: Աջակցություն ցուցաբերեցինք մասնագետներ ուղարկելով: Շատերն ուզում են հուշարձանները մաքրել սովորական ջրով, բայց դրանք պետք է մաքրել առնվազն թորած ջրով, նյութերով: Սակայն ոչ միշտ են մաքրման աշխատանքները խրախուսվում զուտ տեխնիկական առումով: Օրինակ՝ տուֆի մաքրումը կարող է հանգեցնել նյութի կարծրացած մակերեսների թուլացման, ինչը խոցելի է դարձնում շինությունը»,-ասաց Արմեն Աբրոյանն ու նշեց՝ ոչ բոլոր դեպքերում է, որ հուշարձանը պետք է մաքուր երևա:

Նրա խոսքով՝ մարզերում առկա են ավելի հին, միջնադարյան կառույցներ, հուշարձաններ, որտեղ ևս մաքրման աշխատանքները պետք է լինեն պարտադիր ծրագրավորված:

Սխալ մաքրման պատճառով վնասված արձաններից Աբրոյանը հիշեց մեկ դեպք Կոմայգու տարածքում, երբ մաքրման հետքերից հետո հրավիրել է մասնագետ, ով անմիջապես  համայնքի ներկայացուցիչների հետ մաքրել է:  Շարունակական սխալ մաքրումը կարող է վատ հետևանքներ ունենալ:

Համայնքները արձանների, հուշարձանների մաքրման աշխատանքները նախօրոք համաձայնեցնում են մշակույթի նախարարության հետ: Աբրոյանի խոսքով՝ նախարարության բյուջեի սղության պատճառով արձանների մաքրման հարցում նախապատվությունը տալիս է տեղական իշխանությունների բյուջեներին:

«Տեղական, մարզային իշխանությունները պետական միջոցներով պետք է կատարեն մաքրման բյուջետային ծախսերը»,- ասաց Արմեն Աբրոյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ մաքրման աշխատանքներ եղել են 1-2 տարի առաջ: Նախարարությունը թեև քիչ բյուջեով, բայց ունի նաև հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ծրագիր: Վերականգնողական աշխատանքների ընթացքում հաշվի են առնվում կոնսերվացումը, մաքրումը, իսկ բուսական գոյացությունների մաքրումն արվում է ամեն տարի: 

loading...
Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին Կիպրոսի կառավարությունը եւ նախագահը դատապարտել են Հայոց ցեղասպանությունը Մոսկվայի հայությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Թրամփն ուղերձ կհղի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Ուրուգվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Մեր հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան Ուշ թե շուտ Հայոց ցեղասպանությունը պետք է վերջնականապես ճանաչվի, որովհետեւ այլ ճանապարհ չկա. Շարմազանով Ինչ պատճառաբանություններով են հանդես գալիս այն գերտերությունները, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը Սվիտալսկին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո) Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքն ընկել Է մինչեւ 55,9 ռուբլի Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ-ն հոգեհանգստյան կարգ է մատուցել Գերմանիայում աճել է հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտների քանակը Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Մի ողջ ազգի ճակատագիր 1915 թվականին փոխվեց.Հովիկ Աբրահամյանի ուղերձը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Լը Պենի շտաբը հայտարարել է նոր նախընտրական արշավ սկսելու մասին Նգոլո Կանտեն՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ Ժիլբերտո Ռամիրես. Պատրաստ եմ մենամարտել ցանկացած մրցակցի հետ Նախագահն ու առաջին տիկինը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
website by Sargssyan