ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձել է հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններին

Անցած տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին դեպքերով որակում է անընդունելի: «2016 թվականի հուլիսի 17-ին` քաղաքացիական նախաձեռնությունների անդամները տարածեցին հայտարարություն, որով կոչ արեցին հանրությանը հավաքվել Ազատության հրապարակում: Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներից ոչ ոք չէր դրսևոր ել հակաիրավական վարքագիծ, մինչդեռ ոստիկանները շարունակում էին նրանց հեռացնել նախատեսվող հավաքի վայրից` նույնիսկ քաղաքացիներին ընտրելով պատահականության սկզբունքով։ Ստեղծված պայմաններում ոստիկանության գործողություններն այն տպավորությունն էին թողնում, որ դրանք ուղղված էին հավաքը կանխելուն»,- ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` եթե հավաքն իր բնույթով խաղաղ էր, ոստիկանությունը չէր կարող խափանել հավաքի անցկացումը։ «Եթե Ոստիկանությունն առաջնորդվում էր հավաքը նախապես սահմանափակելու իրավունքով, ապա այդ իրավիճակում ոստիկանությունը նման լիազորություն չուներ»,- շեշտեց Թաթոյանը:

Ըստ նրա` ոստիկանության ստորաբաժանումներ այցերը, բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հետ առանձնազրույցները, ինչպես նաև այդ այցերի ընթացքում ոստիկանության ծառայողների հետ քննարկումները վկայում են, որ շատ դեպքերում հենց իրենք՝ ոստիկանության ծառայողները չէին տիրապետում օրենսդրությանը և, իհարկե, նաև սահմանադրական կամ կոնվենցիոն կարգավորումներից բխող իրենց պարտականություններին:

«Խոսքը վերաբերում է հատկապես այն ծառայողներին, ովքեր պարեկային կամ այլ ծառայության շրջանակներում գտնվում են անձի հետ անմիջական շփման մեջ: Ուստի, այս առումով անհրաժեշտ է հրատապ փոփոխության ենթարկել ոստիկանության ծառայողների համար Ոստիկանության կրթահամալիրում նախատեսված ուսումնական և վերապատրաստման դասընթացները: Այդ նպատակի արդյունավետ իրականացման համար պետք է նաև փոփոխության ենթարկել ոստիկանության այն բոլոր ներքին կանոնակարգումները, որոնք վերաբերում են այս խնդիրներին: Սա առաջիկայում պետք է լինի ոստիկանության առաջնահերթ խն դիրը»,- ընդգծեց Թաթոյանը:

 

loading...
Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց Ըստ հաղորդման` պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել Սուրինամի դատախազը երկրի նախագահի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ՊՊԾ գործով մեղադրյալների նկատմամբ բռնության մասին հաղորդումները Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Ուղերձ՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը Չիլին հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով «Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային Լավրով․ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել Վիսենտե Դել Բոսկե. Ցավալի կլինի, եթե Մորատան Ռեալից տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
Ոճաբանները բացահայտեցին «մերկ» զգեստների գաղտնիքը. ահա, թե ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (Photo) Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը Հունիսի 29-ի աստղագուշակ Տղան էժան գներով բռնցքամարտի չինական տանձ գնեց․ տեսեք, թե ինչի վերածվեց այն 10 րոպե անց (Photo) Օրվա բաղադրատոմս. Շպրոտով սենդվիչ (ֆոտո) Անկոչ հյուրը տանկուվրա էր արել ողջ տունը, մինչ տանտերերը արձակուրդում էին (Photo) Ամենաօգտակար նախաճաշը. մաքրեք ձեր օրգանիզմը տոքսիններից և կորցրեք 5 կգ 1 ամսում Փոքրիկը լաց էր լինում բարձր ջերմությունից. հայրիկը, հանելով փոքրիկի գուլպաները, սարսափելի տեսարանի ականատես եղավ. լուսան... Միլիոնատերը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը․ ապշեցի, երբ ներս մտա. լուսանկարներ, տեսանյութ
website by Sargssyan