Քեմալականները Թուրքիայի հանրաքվեի արդյունքները բողոքարկելու են բարձրագույն վարչական դատարանում

Թուրքիայի քեմալական Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը: «Չկնքված քվեաթերթիկները բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից վավեր ճանաչելու հետ կապված դիմելու ենք «Դանըշթայ»` պահանջելով, որ դրանք անվավեր համարվեն»,- ասել է Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահի օգնական Բյուլենթ Թեզջանը:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթել է «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև չկնքված քվեները:

Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը: Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին: Հանրաքվեի արդյունքներով տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները նախատեսում են ընդլայնել նախագահի լիազորությունները: Թուրքիան անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի:

loading...
Թուրքիան կարող է գիշերով ներխուժել Իրաք և Սիրիա. Էրդողան Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին
website by Sargssyan