ՀՀ գյուղնախարարն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանին

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարա կայնության հետ կապերի բաժնից:

Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի  ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի նպատակն է վերազինել և արդիականացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարկը:

«Այս ծրագրով մենք ստեղծել ենք մեխանիզմ, որով ֆերմերն ինքը կարող է որոշել, թե ինչ գյուղտեխնիկա է նրան հարկավոր գյուղատնտեական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Շուկան ազատ է, սահմանափակումներ չկան, և եթե Բելառուսում գտնվեն գյուղտեխնիկա արտադրողներ և մատակարարներ, որոնք հետաքրքրված են հայկական շուկայով, ապա կարող են ևս մասնակից դառնալ ծրագրին», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 Դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին նախարարին է ներկայացրել Բելառուսում գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման պայմանները, պետության կողմից արտադրողներին և մատակարարնեին տրամադրվող աջակցության գործիքները: Քննարկվել են այս ուղղությամբ հայկական և բելառուսական պետական, մասնավոր և ֆինանսական կառույցների ներգրավմամբ փոխգործակցության հնարավոր ուղիները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր:  Մասնավորապես դիտարկել երկու երկրների միջև առկա  փոխգործակցության սերտացման հնարավորությունը:  Առաջարկվել է նաև ուսումնասիրել հետագայում անտառանյութի վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը: 

Բելառուսի դեսպանը նշել է, որ իրենք հետաքրքրված են  բելառուսական պարարտանյութը Հայաստանում իրացնելու   հնարավորությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բելառուսի ագրարային բուհերում հայ մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցին:

Տեղեկացնելով, որ հունիսի 6-ից 10-ը Մինսկում կազմակերպվելու է ամենամյա «Բելագրո» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը` Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը առաջարկել է  հայկական կողմին ևս մասնակցել այդ միջոցառմանը:

 

loading...
Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց Ըստ հաղորդման` պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել Սուրինամի դատախազը երկրի նախագահի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ՊՊԾ գործով մեղադրյալների նկատմամբ բռնության մասին հաղորդումները Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Ուղերձ՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը Չիլին հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով «Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային Լավրով․ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել Վիսենտե Դել Բոսկե. Ցավալի կլինի, եթե Մորատան Ռեալից տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
Ոճաբանները բացահայտեցին «մերկ» զգեստների գաղտնիքը. ահա, թե ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (Photo) Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը Հունիսի 29-ի աստղագուշակ Տղան էժան գներով բռնցքամարտի չինական տանձ գնեց․ տեսեք, թե ինչի վերածվեց այն 10 րոպե անց (Photo) Օրվա բաղադրատոմս. Շպրոտով սենդվիչ (ֆոտո) Անկոչ հյուրը տանկուվրա էր արել ողջ տունը, մինչ տանտերերը արձակուրդում էին (Photo) Ամենաօգտակար նախաճաշը. մաքրեք ձեր օրգանիզմը տոքսիններից և կորցրեք 5 կգ 1 ամսում Փոքրիկը լաց էր լինում բարձր ջերմությունից. հայրիկը, հանելով փոքրիկի գուլպաները, սարսափելի տեսարանի ականատես եղավ. լուսան... Միլիոնատերը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը․ ապշեցի, երբ ներս մտա. լուսանկարներ, տեսանյութ
website by Sargssyan