ՀՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հոբելյանի առթիվ նամականիշ մարվեց

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին մարվեց և շրջանառության մեջ  դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ` նվիրված «Անուշ օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ:

Փոստային նամականիշի պաշտոնական մարման արարողությունն իրականացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիայի փոխնախարար Արման Խաչատրյանը, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև Ավագ Պետրոսյանի որդին` Արա Պետրոսյանը:

«Մեծ պատիվ է մասնակցել այս նամականիշի մարմանը: Կարծում եմ, որ պետք է մեր կատարողական արվեստի փառահեղ աստղերին ներկայացնելու հնարավորությունն ավելի մեծացնել և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցներով հասանելի դարձնել արվեստը երիտասարդներին, որպեսզի մեր ժամանակից գործող օպերային արվեստի արտիստները կարողանան հասնել կատարողական այն բարձր մակարդակի, որն ունեին Ավագ Պետրոսյանը և Գոհար Գասպարյանը»,- ընդգծեց Ամիրյանը: Նախարարը նշեց, որ ծրագրվում է առաջիկայում Գոհար Գասպարյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել:

«Սրանք այն քայլերն են, որոնք հնարավորություն են տալու նոր սերնդին և ապագա սերունդներին ծանոթանալ մեր փառահեղ օպերային ձայներին»,- նշեց Ամիրյանը:

Ավագ Պետրոսյանի որդին` Արա Պետրոսյանն ընդգծեց, որ իր հայրն օպերային պատմության մեջ ուներ իր ուրույն տեղը:

«Բեմական գործունեության մեջ բազմաթիվ մեներգերով Ավագ Պետրոսյանն առաջին կատարողն է եղել: Նա երիտասարդ տարիքից կարողացել է տիրապետել վոկալ արվեստի  բարձր աստիճանի: Հայրս երկար տարիներ անց է կացրել բեմում և կարողացել է իր բարձր վարկանիշը պահպանել մինչև կյանքի վերջ»,- ասաց Պետրոսյանը:

Փոստային բացիկը պատրաստվել է 50 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանը Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը Անուշի դերում: Նրանք պատկերված են Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:

loading...
Թուրքիան կարող է գիշերով ներխուժել Իրաք և Սիրիա. Էրդողան Նավթի գները նվազել են «Ալաշկերտ»-ը երեք գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դապասը «Կոմիտաս՝ իմ երաժշտական Սրբություն». լույս է տեսել քուվեյթահայ բանաստեղծուհու գիրքը Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն Մանուչարյանի գոլը չօգնեց Ուրալին հաղթել Թերեքին Տարոն Մարգարյանի հանդիպումը Կենտրոնի բնակիչների հետ. տեսանյութ Որքան կենդանի է բնակվում Երևանի կենդանաբանական այգում. ծնվել է 41-ը, անկել` 328-ը ԵՄ առաջնորդները հաստատել են Brexit-ի շուրջ բանակցությունների հիմնական սկզբունքները Գանձասար-Կապանը հաղթեց Շիրակին և մոտեցավ առաջատարին Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին Արթուր Մամոյանը դուրս չի գալու ԲՀԿ-ից. տեսանյութ Կիլիան Մբապե. Մոնակոն ամեն ինչ կանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության Գրանադան պարտվեց Ռեալ Սոսիեդադին և դուրս մնաց Իսպանիայի առաջնությունից Գյումրիում նշեցին Պարի միջազգային օրը Ղրղզստանում ապրիլի 30-ը սգո օր է հայտարարվել Կամավորական աշխատանքի խթանման համար Հայաստանում ներդրվել են նոր կարգավորումներ Ռոման ցանկանում է վարձակալել Բարսելոնայի կիսապաշտպանին
website by Sargssyan