ՀՀ բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 18.04-21.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 33.8մլն դրամ ընդհանուր գումարի շր ջակա միջավայրին հասցված վնաս:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 33.8մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    

-  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 21 ծառի համար կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և  հաշվարկվել է 2.168 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքով (2 ծառ), կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 126.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

- Տավուշի տարածքային բաժնի, ոստիկանության Իջևանի բաժնի, Տավուշի մարզպետարանի աշխատակցի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ 2017թ-ի ապրիլի 18-ի «Թեժ գծի» ահազանգի հիման վրա ուսումնասիրել են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» Իջևանի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժինը, որտեղ  հայտնաբերել  են ապօրինի հատված 72 հատ «հաճարենի», 9 հատ «բոխի» և 3 հատ «կաղնի» տեսակի տարբեր տրամագծերի հատված ծառեր և հաշվարկվել է 13.998մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վն աս:

- «hetq.am» կայքի տեղեկատվության հետքերով Տավուշի տարածքային բաժնի , ՀՀ ՈՍ Դիլիջանի բաժնի աշխատակիցների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամասի» 6-րդ պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված թվով 43 հատ «հաճարենի», 31 հատ «բոխի», 11 հատ «կաղնի», 2 հատ «թխկի» և 1 հատ «հացենի» տեսակի տարբեր տրամագծերի ծառեր, հաշվարկվել է պետությանը պատճառված 17.366 մլն դրամ վնաս: Տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ:Նյութերն ուղարկվել է իրավապահ մարմիններին:

 -   ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից  ՀՀ Տավուշի մարզի Բերդ, Իջևան, Նոյեմբերյան, Դիլիջան քաղաքներում իրականացրած ապօրինի անտառհատումների, փայտանյութի տեղափոխման օրինականացման նկատմամբ վերահսկողության արդյունքում արձանագրվել է 5 խախտման դեպք` 6.5 մ3 փայտանյութ:

  -  Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 150.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և  հաշվարկվել է 135.0  հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ապօրինի որսի իրականացման համար

Շաբաթվա ընթացքում ՀՀ ոստիկանության հետ կատարած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 334 հատ «սիգ» և 15 հատ «կարաս» տեսակի ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարած շրջայցերի ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավել են 121 հատ  «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

 Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 12 հատ  «սիգ» և 15 հատ կարաս տեսակի ձուկ, որը հանձնվել է Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ:  

- Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի  հետ համատեղ  իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 140 հատ «սիգ» տեսակի ձուկ,  որը հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:  

-    ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում առգրավվել է Սևանա լճից ապօրինի որսված 61 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է Երևան քաղաքի «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում Թալին քաղաքի մերձակայքի գազալցակայանի տարածքում անազատության մեջ պահվող արջի համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից նույնատիպ դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

ԲՊՏ հաշվառման և վերլուծության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

ԲՊՏ-ում շարունակվում են  2016թ. վարչական-վիճակագրական հաշվետվությունների տվյալների մուտքագրման աշխատանքները

ԲՊՏ տարածքային բաժինների կողմից ավարտվել են մարզում գրանցված տնտեսվարող սուբյեկտների 2017 թվականի 1-ին եռամսյակի Բնապահպանական և բնօգտագործման վճար-վճարողների հաշվարկ-հաշվետվությունների ընդունման և վերլուծության աշխատանքները: 

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 1 վարչական տուգանքի որոշում` 100,0 հզ. դրամ գումարի չափով և 1 հատ վնասի փոխհատուցման որոշում` 72,0 հզ. դրամ գումարի չափով: 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն դրամ գումար: 

 

loading...
Շիրակում ստեղծվել է Քրիստոնյա առաջնորդների դպրոց Ըստ հաղորդման` պաշտոնյան բռնաբարության գործը կարճելու համար 10 հազար դոլար կաշառք է պահանջել Սուրինամի դատախազը երկրի նախագահի համար 20 տարվա ազատազրկում է պահանջել Վատիկանի գանձապետը մեղադրվում Է Ավստրալիայում անչափահասների նկատմամբ անառակ գործողությունների մեջ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ՊՊԾ գործով մեղադրյալների նկատմամբ բռնության մասին հաղորդումները Հայկական ակումբները մեկնարկում են Եվրոպայի լիգայի որակավորման փուլում Սողունների սեզոնային ակտիվացում. ԱԻՆ-ը հորդորում է խուճապի չմատնվել ԱՄՆ-ն խստացնում է միջազգային ավիաչվերթների անվտանգությունը Լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում. ՀԷՑ Ուղերձ՝ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ գործընկերոջ հետ ԵԽ կուսակցությունները կոչ են արել Թուրքիային հարգել մամուլի ազատությունը Չինաստանը շահագործման է հանձնել երկրի նորագույն ամենամեծ ականակիր նավը Չիլին հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ Կոնֆեդերացիաների Գավաթի եզրափակիչ Երևանում 31-ամա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության ծախսերը 2017-ին կաճեն 4.3 տոկոսով «Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային Լավրով․ Ռուսաստանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն իրականացնի Դամասկոսի նկատմամբ սպառնալիքները Լիբիայում առևանգված ՄԱԿ-ի աշխատակիցներին ազատ են արձակել Վիսենտե Դել Բոսկե. Ցավալի կլինի, եթե Մորատան Ռեալից տեղափոխվի Մանչեսթեր Յունայթեդ
Ոճաբանները բացահայտեցին «մերկ» զգեստների գաղտնիքը. ահա, թե ինչ է թաքնված շատ անկեղծ հագուստների տակ Այս աղջիկը մոր արգանդում կուլ է տվել երկվորյակ քրոջը․ կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է դա անդրադարձել նրա վրա (Photo) Մահացել է «Իվանուշկի International»-ի նախկին մենակատարը Հունիսի 29-ի աստղագուշակ Տղան էժան գներով բռնցքամարտի չինական տանձ գնեց․ տեսեք, թե ինչի վերածվեց այն 10 րոպե անց (Photo) Օրվա բաղադրատոմս. Շպրոտով սենդվիչ (ֆոտո) Անկոչ հյուրը տանկուվրա էր արել ողջ տունը, մինչ տանտերերը արձակուրդում էին (Photo) Ամենաօգտակար նախաճաշը. մաքրեք ձեր օրգանիզմը տոքսիններից և կորցրեք 5 կգ 1 ամսում Փոքրիկը լաց էր լինում բարձր ջերմությունից. հայրիկը, հանելով փոքրիկի գուլպաները, սարսափելի տեսարանի ականատես եղավ. լուսան... Միլիոնատերը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը․ ապշեցի, երբ ներս մտա. լուսանկարներ, տեսանյութ
website by Sargssyan