WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական մասը
International newsWikiLeaks կայքը հրապարակել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը:
Նախորդ մասը, որը ներկայացված Էր որպես HIVE («Փեթակ»), հրապարակվել Էր ապրիլի 14-ին:
Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը ցուցումներ Է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված Է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներսարված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն պահելու համար:
Նշվում Է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել Է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրն ստեղծված Է «Տարածում» անվանումը կրող համանման բրիտանական գործիքի հիման վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/56/ 17.28