Փհենյանը պատրաստ է տոտալ պատերազմի. հյուսիսկորեացի դեսպան
ՄիջազգայինՓհենյանը պատրաստ է ամբողջական պատերազմ վարել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս սկսի այն: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԿԺԴՀ դեսպանության` պաշտպանության հարցերով կցորդ Կիմ Յոն Զինը:
Նման հայտարարությամբ դիվանագետը հանդես է եկել Կորեական ազգային բանակի ստեղծման 85-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը:
«Եթե նրանք ոչ խելամիտ սադրանքների դիմեն, կորեական հեղափոխական ուժերը կործանարար հարված կհասցնեն և տոտալ պատերազմին կպատասխանեն տոտալ պատերազմով, միջուկային պատերազմին կպատասխանեն մեր ոճի միջուկային հարվածով», - ասել է հյուսիսկորեացի պաշտոնյան:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ԿԺԴՀ-ին զգուշացրել էր զերծ մնալ պատերազմի բռնկումից: